Հերքում

«Սույն թվականի օգոստոսի 19-ին ժամը 15:10-ին հրապարակված «Ո՞րն է ելքը. Արմեն Սարգսյանը կարող է փոխել իրավիճակը» (հեղինակ՝ Սարգիս Արծրունի) հոդվածում տեղ գտած «Օրինակ՝ ակնհայտ է, որ եթե համապարփակ իրավաքաղաքական գնահատական տրվի նախկին համակարգի գործունեությանը, ապա դա անխուսափելիորեն ազդելու է նաև «Լիդիանի» վրա, որն, անշուշտ, հանքի շահագործման իրավունքը ստացել է կոռուպցիոն գործարքների, այնպիսի պայմանավորվածությունների հետևանքով, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը կարող է չեղարկել գործարքն առհասարակ՝ դրա համար ունենալով բոլոր քաղաքական, իրավական հիմքերը։» արտահայտությունը՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կոռուպցիոն գործարքների և իրավական ու քաղաքական հիմքերով չեղարկման հնարավորություն տվող պայմանավորվածությունների միջոցով հանքի շահագործման իրավունքը ստացված լինելը փաստելու մասով, չի համապատասխանում իրականությանը»: