WarGonzo նախագիծն այսօր լուսանկար է հրապարակել Տելեգրամի իր ալիքում՝ վերնագրելով այն «առանց մեկնաբանության»։ Լուսանկարում Արցախ անվանման տակ հայկական երկրորդ պետության խորհրդանիշ նախշն է՝ ռուսական եռագույնի վրա։ Նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը Արցախյան երկրորդ պատերազմի առաջին օրվանից գտնվել է Արցախում, ռեպորտաժներ է պատրաստել ռազմաճակատի ամենաթեժ կետերից՝ ներկայացնելով իրավիճակի իրական պատկերը: Սեմյոն Պեգովի դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցել։ Լրագրողը մեղադրվում է Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու մեջ: