ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն առաջին հեռախոսազրույցն է անցկացրել ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի հետ, որի ընթացքում քննարկել է Վաշինգտոնի և համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության ամրապնդումը։ Այս մասին հաղորդվում է Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուրախ է եղել զրուցել ընտրված ամերիկացի առաջնորդի հետ, որպեսզի անձամբ շնորհավորեր նրան: Նա ուշադրություն է հրավիրել այն սկզբունքային կարևոր դերի վրա, որը խաղում է Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի համագործակցության ամրապնդումը:
ՄԱԿ-ում հայտարարել են, որ Գուտերեշը «սպասում է ընտրված Նախագահի հետ աշխատելու հնարավորությանը»՝ գործընկերային հարաբերություններ հաստատելու համար՝ լուծելու աշխարհի առջև ծառացած շատ կարևոր մարտահրավերներ, ներառյալ կորոնավիրուսի համավարակը, կլիմայի փոփոխությունները, խաղաղության և անվտանգության պահպանումը և մարդու իրավունքների պաշտպանությունը: