Ռումինիայում առեղծվածային եռանկյուն մետաղական մենաքար է հայտնաբերվել։ Այս մասին գրում է Daily Mail- ը:
Համացանցում մի լուսանկար է տարածվել, որտեղ այն կանգնած է երկրի հյուսիսում գտնվող Բատկա Դոամնեյ բլուրի վրա: Այն տեղակայված է Պյատրա Նյամց քաղաքի հայտնի հնագիտական տեղանքի մոտակայքում:
Ավելի վաղ նման հուշարձան էին հայտնաբերել Վայրի բնության պաշարների վարչության աշխատակիցները, ամերիկյան Յուտա նահանգի անապատում՝ վայրի ոչխարների թվի հաշվարկի ժամանակ: Ուֆոլոգներն ու դավադրության տեսության սիրահարներն այն արդեն «այլմոլորակային» են անվանել: Սակայն օրերս այն անհետացել է։