Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմն ավարտվել է, բայց երկու կողմերի զոհերի ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ: Շատ ընտանիքներ շարունակում են սպասել իրենց հարազատներին, հայտնում է BBC-ն:
Նրանց թվում է 22-ամյա հայ երաժիշտ Սողոմոնը: Նա համարյա ավարտել էր երաժշտական դպրոցը և հույս ուներ նվագել զինվորական նվագախմբում:
Վերջին անգամ Սողոմոնն ընտանիքի հետ կապվել է հոկտեմբերի 1-ին: Նրա հայրն ու քույրը շարունակում են հուսալ, որ նա կվերադառնա: