ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել չինական CEIEC (China National Electronics Import & Export Corporation) ընկերության դեմ՝ Վենեսուելայում գործունեություն ծավալելու պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Վաշինգտոնի, ընկերությունն աջակցել է Վենեսուելայի իշխանություններին՝ ինտերնետի հասանելիությունը սահմանափակելու և քաղաքական հակառակորդների նկատմամբ թվային տարածքում հսկողություն և կիբեր գործողություններ իրականացնելու ջանքերում:
ԱՄՆ-ը նաև լիցենզիա է թողարկել, որը հնարավորություն է տալիս CEIEC-ին 45 օրվա ընթացքում ավարտել իր աշխատանքը Վենեսուելայում: