Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարաններում դեկտեմբերի 7-ից վերսկսում է առկա ուսուցումը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ մեկտեղ որոշում է կայացրել դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա կրթությունը՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ: