
Մեծ Բրիտանիայում չեն բացառել, որ ապագայում փաբեր ու ռեստորաններ կարող են այցելել միայն նրանք, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:
Ինչպես հաղորդում է Sky News հեռուստաալիքը, նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարար Նադիմ Զահավին, որը պատասխանատու է կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար: Նրա խոսքով, կառավարությունը կսկսի հատուկ փաստաթղթեր տրամադրել պատվաստվածներին: Տեղեկատվությունը նաև կգրանցվի հատուկ բջջային հավելվածում:
Զահավին կարծում է, որ կինոթատրոնները, մարզական օբյեկտները և այլ վայրեր նույնպես սկսեն օգտագործել այս համակարգը: