Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրախորհրդարանի հերթական նիստի ժամանակ անդրադարձել է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին։
Ըստ Reuters միջազգային լրատվական գործակալության, Մերկելն իր ելույթում նշել է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում չի գրանցվել ցանկալի առաջընթաց։
«Չենք կարողացել ապահովել ցանկալի առաջընթացը ԵՄ-Թուրքիա հարաբերություններում»,- ասել է Գերմանիայի կանցլերը։