Thursday, 18 04 2024
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել

ԵՊԲՀ ռեկտորը և Իրանի դեսպանը քննարկել են բժշկական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան և հանդիպել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ: Այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Արմեն Մուրադյանը շեշտեց, որ ԵՊԲՀ-ն մշտապես սերտ հարաբերություններ է ունեցել Իրանի հետ՝ հույս հայտնելով, որ նոր դեսպանի հետ ևս հարաբերությունները կլինեն փոխշահավետ: Բուհի ղեկավարը կարևորեց հարևան երկրի հետ աշխատանքում կուտակված մեծ փորձը՝ ընդգծելով, որ տպավորված է Իրանի առողջապահության ոլորտով, դեղերի արտադրությամբ: «Մենք պայմանավորվել ենք համագործակցել մի շարք ոլորտներում, ինչպես նաև համաձայնության ենք եկել իրանցի և հայ բժիշկների փոխայցերի կազմակերպման և փորձի փոխանակման ուղղությամբ»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նրա համոզմամբ՝ իրանական կողմի հետ փոխգործակցության հեռանկարները լայն են: «Այս պահին ԵՊԲՀ-ում սովորում է 187 իրանցի ուսանող, որոնցից 32-ը՝ հայազգի:

Համալսարանի՝ տարեցտարի ավելացող ուսանողների թիվը վկայում է իրականացվող հսկայածավալ աշխատանքների մասին», – ասաց ԵՊԲՀ ռեկտորը: Արմեն Մուրադյանը դեսպանին տեղեկացրեց նաև ԵՊԲՀ-ի՝ «Հորիզոն-2020» եվրոպական մեծ գրանտային ծրագրի շահառու լինելու մասին՝ հավելելով, որ եվրոպական մոտ 500 համալսարաններից ընտրվել է Երևանի պետական բժշկական համալսարանը, ինչի արդյունքում Հայաստանում այս տարի կկառուցվի Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոն:

Անդրադառնալով համալսարանական երեք հիվանդանոցներին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ բուհի ղեկավարը շեշտեց, որ վերջինս տարածաշրջանում եզակի է: Նա դեսպանին հրավիրեց այցելելու կենտրոն ու տեղում ծանոթանալու հնարավորություններին, որոնք ընձեռվում են վիրավոր զինվորներին՝ վերականգնվելու համար:

Դեսպան Զոհուրին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ ավելացնելով, որ ծանոթ է կատարված բոլոր աշխատանքներին: «Անշուշտ, կարող ենք շատ ընդլայնված համագործակցություն ծավալել ոչ միայն միջբուհական, այլև բժշկության ոլորտում: Հուսով ենք, որ կորոնավիրուսը հնարավորինս շուտ կնահանջի»,-ասաց Աբբաս Զոհուրին: Ըստ դեսպանի՝ պետք է օգտագործել դեռ վաղ անցյալից հաստատված հայ-իրանական սերտ պատմամշակութային կապերը՝ բժշկական և միջբուհական ոլորտներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար:

Իրանցի դիվանագետն անդրադարձավ նաև տնտեսական ոլորտում նախանշված բազմաթիվ ծրագրերին, որոնք կյանքի կկոչվեն Հայաստանում իրավիճակը կայունանալուն պես: «Այս բուհը մասնագիտական մեծ ներուժ ունի, որը կարող է օգտակար լինել իրանական կողմի համար: Իրանում ևս առկա է մասնագիտական մեծ պոտենցիալ, որն էլ կարելի է փոխանակել հայկական կողմի հետ»,- նշեց Աբբաս Զոհուրին՝ առաջարկելով տեսակապերի միջոցով հանդիպումներ կազմակերպել և փոխայցերի հետ կապված ժամանակացույց կազմել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում