Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Իտալիայի 101-ամյա բնակչուհին երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով

Իտալիայի Լոմբարդիա հյուսիսային մարզի Արդենո փոքրիկ քաղաքի բնակչուհի Մարիա Օրսինգերը, որի 101-ամյակը լրացել է հուլիսին, արդեն երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, բայց, չնայած դրան, իրեն լավ է զգում։

Առաջին անգամ ծեր կնոջ մոտ հիվանդությունը հայտնաբերվել է փետրվարին, երբ COVID-19-ի համաճարակն Իտալիայում նոր էր սկսվել, և դրա հիմնական օջախները գտնվում էին հենց Լոմբարդիայում:

«Մայրիկին տեղափոխեցին հիվանդանոց, բայց արդեն այն ժամանակ բժիշկներն ինձ ասացին, որ բոլոր տարեց հիվանդներից ոչ ոք այսչափ թեթև չի տարել այդ հիվանդությունը: Նրա մոտ փաստորեն չի եղել ջերմություն, և նա ինքնուրույն էր չնշում: Սակայն երկու ամիս առաջ նրան կորոնավիրուսի նոր թեստ արեցին, որը կրկին դրական արդյունք ցույց տվեց»,- La Provincia di Sondrio թերթին պատմել է երկարակյաց բնակչուհու դուստրերից մեկը՝ Կառլան: Սեպտեմբերին, երբ Ապենիններում եկավ կորոնավիրուսի երկրորդ ալիքը, Օրսինգերը կրկին հայտնվեց հիվանդանոցային մահճակալին:

Հարազատների տեղեկություններով, այս անգամ նա ոչ բարձր ջերմություն ունեցավ, բայց ընդհանուր առմամբ հիվանդությունն անցավ բավականին թեթև ձևով: Նա հիվանդանոցում մնաց 18 օր:

Նրան այստեղ «Մարիա տատիկ» էին կոչում: Բուժաշխատողների խոսքով, այդ փոքրիկ և փխրուն կինը, որը հիրավի երկաթյա բնավորություն ունի, երբեք ոչ մի բանից առանձնապես չի գանգատվել:

Բացասական թեստից հետո տատիկին դուրս են գրում հիվանդանոցից և նա վերադառնում է տարեցների համար նախատեսված տուն, որտեղ ապրում է արդեն վեց տարի: «Անցած շաբաթ մեզ զանգահարեցին և ասացին, որ կորոնավիրուսի ընդհանուր ստուգման ընթացքում մայրիկի թեստը վերստին դրական արդյունք է գրանցել: Այս անգամ նա միակ ախտահարվածն էր: Բայց նա ընդհանրապես ոչ մի ախտանշան չունի, իրեն լավ է զգում, նույնիսկ չի կորցրել ախորժակը: Գործող կանոնների համաձայն՝ մենք դեռ չենք կարող նրան տեսակցել, բայց, իհարկե, սպասում ենք հանդիպման»,- պատմել է դուստրը:

Մարիա Օրսինգերը ծնվել է 1919 թվականի հուլիսի 21-ին, գյուղացու ընտանիքում՝ իսպանական գրիպի համավարակի ամենաբուռն շրջանում: Սակայն նա «իսպանականով» չի հիվանդանցել, բայց կնոջը բաժին են ընկել բազմաթիվ այլ փորձություններ, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Պատերազմի ժամանակ նա ամուսնացել է և վեց զավակ ունեցել, ինչպես նաև որդեգրել է ամուսնու առաջին ամուսնությունից երկու երեխաների: Իր ողջ կյանքի ընթացքում «Մարիա տատիկն» աչքի է ընկել գերազանց առողջությամբ: Երեխաների խոսքով, նա իր լավագույն դեղամիջոցը համարել է աշխատանքը: Միակ բանը, որ նրան տհաճություններ է պատճառում, խլությունն է: Իտալացի բժիշկները COVID-19-ի համավարակի ժամանակ քանիցս արձանագրել են կորոնիավիրուսով կրկնակի վարակման դեպքեր: Դրա հետ մեկտեղ փորձագետները չեն բացառում, որ առանձին թեստեր կարող են ոչ ստույգ արդյունք տալ և հակառակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում