Thursday, 21 01 2021
Thursday, 21 01 2021
Կորոնավիրուսը Վրաստանում. 1137 նոր դեպք, 11 մահ
Սպանություն՝ Աշտարակում. դանակի մի քանի հարվածից ստացած վնասվածքներով Աշտարակի ԲԿ է տեղափոխվել 19-ամյա տղայի դի
Բազմակողմանի զարգացած մարդ էր, իսկական քաղաքացի․ Արմեն Էլբակյանը՝ Վիգեն Ստեփանյանի մասին
19:20
Բայդենը հունվարի 21-ին 10 հրամանագրեր կստորագրի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի վերաբերյալ. Reuters
Արցախի Աժ երկու հանձնաժողովներ քննարկել են ԿԳՄԵՍ նախարարության 2021-ի բյուջետային հատկացումները
19:01
Պաուլո Ֆոնսեկան կարող է հեռանալ «Ռոմայից»
19:00
Բաղդադում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի
Երկրի վիճակն էլ ազդեց Վիգեն Ստեփանյանի առողջության վրա. Վազգեն Մանուկյան
Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի ևս 7-10 աստիճանով
Մեզ համար անհանգստացնող կլինի, եթե Արցախի հարցը դառնա ռուս-թուրքական հարաբերությունների մի մաս
Կարմիր գծերի սակագները կմնան անփոփոխ. Երևանի քաղաքապետարանը հերքում է տարածվող լուրերը
Մենք կորցրինք ինքնատիպ, եզակի արվեստագետի․ Հակոբ Ղազանչյանը՝ Վիգեն Ստեփանյանի մասին
18:40
Սիեթլում և Փորթլենդում անկարգություններ են տեղի ունեցել Բայդենի պաշտոնակալությունից հետո
Դավաճանության երկու ընկալում կա․ Քննիչ հանձնաժողովի ստեղծումը հրամայական է
ԵԽԽՎ միգրացիայի և տեղահանված անձանց նիստում խոսել եմ ռազմագերիների վերադարձից․ Զոհրաբյան
Զորավարժություն Կարսում. հաջորդը Վրաստանն է
18:20
Մերկելը հայտարարել է Գերմանիայում համավարակի բարդ փուլի մասին
Փշրանքներ. Քոչարի թանգարանում կցուցադրվի մեծ արվեստագետի ուղերձներով ստեղծված տեսաֆիլմ
18:00
Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Բրյուսել
Դոլարն ու ռուբլին նախորդ օրվա համեմատ էժանացել են, եվրոն՝ թանկացել. ԿԲ
ՀՀ և ՌԴ ՊՆ նախարարները քննարկել են գերիների և պատանդների վերադարձի հարցը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն
17:40
Հնդկաստանում այրվել է պատվաստանյութեր մշակող ինստիտուտը
«Սա ինձ համար բարոյական խնդիր էր». դատը շահած Ամատունի Վիրաբյանը չի պատրաստվում այս իշխանությունների հետ աշխատել
Վարչապետի խորհրդականն աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով կգործուղվի Սյունիք
113 միլիոն եվրո հանրագումար. Ուշագրավ դրվագներ Հենրիխ Մխիթարյանի մասին
Դատարանը ամբողջությամբ բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի հայցը
ՀՀ ՄԻՊ. Գերիների վերադարձը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում
16:40
ԱՄՆ-ը Իրաքից 200 զինվորականների է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արևելք. Syria TV
Կառավարությունն առաջարկում է Ամանորին ոչ աշխատանքային դարձնել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Նոյեմբերի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ վերջինիս առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Քլեր Մեյթրոյին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար, ինչպես նաև հույս հայտնել, որ Թիերի Ռիբոյի ղեկավարությամբ ԿԽՄԿ պատվիրակության հետ համապարփակ համագործակցությունը կշարունակվի ու էլ ավելի կընդլայնվի:

ԿԽՄԿ պաշտոնյաները շնորհակալություն են հայտնել ՀՀ պետական գերատեսչություններին աջակցության համար, որը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով իրականացնել կազմակերպության առաքելությունը: Քլեր Մեյթրոն ու Թիերի Ռիբոն նաև մանրամասն ներկայացրել են ԿԽՄԿ աշխատանքների ընթացքը:

Կողմերը քննարկել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին, զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Տիգրան Ավինյանը կարևորել է ԿԽՄԿ ցուցաբերած աջակցությունը և միջնորդական դերը, ինչպես նաև վերոնշյալ գործընթացներն արագացնելու հրատապությունը: Նա նշել է, որ հայկական կողմը ամբողջովին հետևում է Ժնևի կոնվենցիաներով և դրանց լրացուցիչ արձանագրություններով հաստատված ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի քաղաքակիրթ կանոններին, և շարունակելու է հետևել  կոնվենցիաների տառին ու ոգուն:

Փոխվարչապետն անդրադարձել է ռազմական գործողությունների ընթացքում և դրանց ավարտից հետո Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտման դեպքերին: Նա նաև մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետ վերադարձի, անհետ կորածների և զոհվածների դիերի որոնողական աշխատանքներում ադրբեջանական կողմի ստեղծած խոչընդոտների կապակցությամբ:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքները ու մեխանիզմները: Նա նաև ընդգծել է գործընթացն առավելագույնս արագացնելու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Արցախում առկա հումանիտար իրավիճակին ու արցախցիների կարիքների գնահատման հարցերին:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում