Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նկատմամբ կայացված դատավճիռը՝ օրենքով գող Ազիզ Բատուկաևին ազատ արձակելու գործով:
Աթամբաևը դատապարտվել էր 11 տարի երկու ամիս ազատազրկման, այժմ գործն ուղարկվել է նոր դատաքննության:
Հիշեցնենք, որ Աթամբաևը ցուցարարների միջոցով ազատ է արձակվել հոկտեմբերի 6-ին, բայց հոկտեմբերի 10-ին նրան ձերբակալել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցները`զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: