Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՀԱՊԿ-ը կմտնի՞ Ադրբեջան․ Պուտինի և Վոլոդինի մտքերը

Անհրաժեշտ է կազմել ահաբեկչական կազմակերպությունների ՀԱՊԿ միասնական ցուցակ, այդ կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Միաժամանակ, վեհաժողովի առիթով ՌԴ նախագահ Պուտինն իր ուղերձում խոսել է այն մասին, որ կարևոր է ներդաշնակեցնել Հավաքական անվտանգության պայմանագրության կազմակերպության անդամ երկրների օրենսդրությունը թմրանյութերի ապօրինի վաճառքի, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի համար։ Այլ կերպ ասած, նկատելի է, որ Ռուսաստանը ծրագրում է ՀԱՊԿ երկրների առաջ դնել հակաահաբեկչական պայքարի մոնոլիտի հարց, միասնական դաշտ բերելով ահաբեկչական կազմակերպությունների գնահատման ստանդարտներ, ներդաշնակեցնելով դրանք թե՛ միասնական ցուցակով, թե միասնական օրենսդրությամբ: Ռուսաստանի այդ նախաձեռնությունը հատկանշական է արցախյան պատերազմի ֆոնին, երբ 44-օրյա պատերազմը ձևավորեց ռեգիոնալ նոր իրողություններ Կովկասում, որը նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտի է՝ Հայաստանի ներառմամբ: Այդ գոտում ձևավորվել է նոր ստատուս-քվո, այդ թվում՝ ՌԴ ռազմական ներկայությունն Արցախում՝ Բաքվի ստորագրությամբ: Ընդ որում, այդ առնչությամբ Բաքվում արդեն իսկ կան դժգոհության ձայներ, որ տանուլ են տվել Արցախը Ռուսաստանին: Այն, որ Մոսկվան մտել է Արցախ դուրս չգալու և ընդլայնվելու ռազմավարական հեռանկարով, կասկածից վեր է: Այդ համատեքստում էլ Բաքվում, թերևս, նոր դժգոհության ու մտահոգության առիթ կտա ՀԱՊԿ շրջանակում ՌԴ նախաձեռնությունը՝ հակաահաբեկչական պայքարի միասնական ստանդարտների և օրենսդրության, միասնական ցուցակի առումով:

Բանն այն է, որ Արցախի դեմ պատերազմում դրա սանձահարող Թուրքիան ներկրել էր նաև ահաբեկիչների մերձավորարևելյան շրջաններից, Սիրիայում թուրքամետ ահաբեկչական կազմակերպություններից: Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների համար Ռուսաստանին ՀԱՊԿ միասնական ցուցակ, միասնական օրենսդրություն պետք չի եկել: Մոսկվան Սիրիայում գործել ու գործում է միայնակ: Ըստ այդմ, միասնական ՀԱՊԿ ցուցակի ու ստանդարտների հարցը Ռուսաստանին անհրաժեշտ է այլ ուղղությունների, կամ ուղղության համար՝ Կովկասի կամ Ադրբեջանի: Այդտեղ ռազմավարական հաստատման՝ ռուս խաղաղապահների տեղակայման հարցը Մոսկվան լուծել է, այժմ, թերևս, նախապատրաստում է ՀԱՊԿ ռազմավարական «մուտքը» ռեգիոն: Ի դեպ, դա հետաքրքիր է այն իրողության ֆոնին, որ Ռուսաստանը տևական ժամանակ ակնկալում էր Ադրբեջանի ներառում ՀԱՊԿ: Այստեղ հասկանալի են խնդիրները՝ կապված Հայաստանի հետ:

Միաժամանակ, նաև Բաքուն դնում էր պայման՝ տարածքների վերադարձի ապահովում: Ռուսաստանի համար այդ պայմանը ուներ հասկանալի բարդություն՝ Երևանի առումով: Պատերազմը Արցախում փաստորեն «բավարարեց» Ադրբեջանի «պայմանները» ՀԱՊԿ մտնելու առումով, իհարկե անուղղակի: Այժմ, սակայն, Բաքուն երևի թե չունի ՀԱՊԿ անդամակցելու մոտիվացիա, կամ առավել ևս թույլտվություն Անկարայից: Այստեղ է, որ Ռուսաստանի մտադրությունները՝ հակաահաբեկչական կազմակերպությունների միասնական ցանկի և միասնական օրենսդրության մասին, բավականին մարտահրավերի տոն են ստանում թե՛ Բաքվի, թե՛ Թուրքիայի հանդեպ: Մոսկվան, ըստ ամենայնի, անցնում է նոր փուլի կամ նոր խնդրի՝ Բաքվին իր պայմաններով ներառել ՀԱՊԿ շրջանակ, կախելով հակաահաբեկչական դագանակը և դնելով դիլեմա՝ կա՛մ Ադրբեջանը կգա ՀԱՊԿ, այդպիսով ՌԴ-ն ավելի կընդլայնի ազդեցությունը, կա՛մ ՀԱՊԿ-ը կմտնի Ադրբեջան՝ հակաահաբեկչական մտադրություններով: Ի դեպ, այստեղ, նախորդ կամ նախապատերազմական իրավիճակից տարբերվող, սակայն ոչ պակաս էական դեր է ստանձնում և աշխատանքային հնարավորություն ստանում Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում