Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ»-«Վան» խաղով:
Երևանում կայացած խաղում «Ալաշկերտ»-ը հաղթեց «Վան»-ին 2:1 հաշվով: Չարենցավանը ներկայացնոց թիմի կազմում միակ գնդակը խփեց Հարեգին Կիրակոսյանը, իսկ «Ալաշկերտ»-ին հաղթանակ բերեցին Ալեքսանդր Գլիշիչի և Դավիթ Դավիդյանի գոլերը:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտ»-ն ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքում, իսկ «Վան»-ը 7-րդն է: