Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Հուսով եմ՝ հանրությունը կգտնի այդ լիդերին, բայց պետք է նաև զգուշանանք այն ուժերից, որոնք այսօր գոռում են՝ «Նիկո՛լ, հեռացիր»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, Հայաստանում ներքաղաքական դաշտում լարված մթնոլորտ է։ Իշխանությունները պարտության մեղքը դնում են նախկինների, նախկինները՝ նորերի վրա, ու դիսկուրսն ընթանում է վիրավորանքների ու անեծքների ներքո։ Կարծում եք՝ չկա՞ անհրաժեշտություն այս երկու ծայրահեղ բևեռներից դուրս գալու ու նոր որակի քաղաքական դաշտ ստեղծելու համար։

– Լավ կլիներ, իհարկե։ Հիմա տեսնում ենք, որ հիմնական ակտիվությունը դրսևորում է հանրահավաք անող ընդդիմությունը։ Իհարկե, նրանց վարքագիծը իր մեջ որևէ լրջություն չի պարունակում, պարզապես պահից օգտվելով փորձում են հանրության մեջ իրենց վարկանիշը բարձրացնել։ Դա դատապարտելի վարքագիծ է, թայֆայական է և ոչ քաղաքական։ Խորհրդարանում ԼՀԿ-ն ինչ-որ փորձեր է անում, բայց նորից՝ իրավիճակային, ակնհայտ է, որ խորությունը պակասում է։ Բարդ իրավիճակ է։ Բոլորը կարծես օտարվել են հասարակությունից՝ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը։ Չենք ընկալում՝  ընդդիմությունը, բացի աթոռից, ինչ է ուզում։ Նիկոլը հիմա փորձում է  ուշացած բացատրություններ տալ, բայց դա պետք է ժամանակին արվեր։ Հիմա պետք է խոսվի, թե մենք ինչ խնդիրներ ենք լուծելու։ Ընթացիկ հարցերը ճիշտ ուրվագծվել են՝ պետք է անմիջապես զբաղվել գերիներով, զոհվածների ընտանիքներին օժանդակելով։ Բայց ընկճվածության, թերահավատության մթնոլորտը վերացնելու համար պետք է  նոր գաղափարներ կրող անհատներ ի հայտ գան։ Եթե  քաղաքական ուժերը հասուն լինեին, մենք այս իրավիճակում երբեք չէինք հայտնվի։

Մեզ համար ծայրաստիճան անցանկալի սցենար կլինի՝ արտաքին ուժի, տվյալ դեպքում Ռուսաստանի ցանկությամբ  հարմար ղեկավարների  նշանակումը։ Այդ փորձն անպայման կարվի։ Հիմա  մեր խնդիրն է մեր դեմքը չկորցնել ու արկածախնդրությամբ չզբաղվել։ Դրա համար սկզբում պետք են անհատներ, որոնք ինչ-որ քաղաքական հոսանք կստեղծեն։ Այսօր կան երկու-երեք անհատներ, որոնք ճիշտ հարցադրումներ են անում։ Բայց խնդիրն այն է, որ նրանք պետք է հավաքվեն ու հավաքական օրակարգ առաջարկեն։ Թե չէ՝ եթե ամեն մեկն իր մեջ է հարցի լուծումը տեսնում, այդ հարցը չի լուծվի։ Անհատների համախմբվածությունը երևի կհասունանա, ու դա անպայման կլինի  քաղաքական ուժերից դուրս, որովհետև քաղաքական ուժերը հավաքական չեն, թայֆայական են։ Նրանք սկզբից իրենց շահերն են տեսնում, նոր՝ հանրության, սկզբից իրենց իրավիճակի բարելավումը, նոր՝ պետության։

– Մեղավորը իշխանությունները չե՞ն, որ ժամանակին դաշտը բաժանեցին սև ու սպիտակի։

– Ոչ։ Իրենք բաժանեին, չբաժանեին՝ բաժանված էին։ Այլ խնդիր է, որ  իշխանությունները այդ ճանապարհով  չպետք է գնային։ Հիմա մեղավորի մասին  խոսելն առնվազն երեսպաշտություն է։ Հիմա եթե խորանանք, գրեթե բոլորն էլ  մեղավոր են։ Բայց մեղավոր փնտրելու փոխարեն՝ պետք է խոսել թույլ տրված սխալները ուղղելու մասին։ Երբ մեկն ասում է՝ ով է մեղավոր, ուզում է իր անմեղությունն ընդգծել։ Գողն է, չէ՞, գոռում՝ բռնեք գողին։ Չի կարելի Նիկոլ Փաշինյանին կամ «Իմ քայլը» խմբակցությանը դարձնել քավության նոխազ։ Բաքուն գրավելու ու պատերազմը հաղթելո՞ւ էին, եթե Նիկոլը չլիներ։ Իսկ ովքե՞ր էին, որ  փորձում էին կանխել պատերազմը։ Նպատակը փայլուն կռվելն ու խայտառակվե՞լն էր։ Օրակարգը պետք է փոխվի, մենք, որպես հավաքական պետություն, որպես ազգ, ի՞նչ ենք ուզում ընդհանրապես։ Ամբողջ հույսը Ռուսաստանի հետ կապեցինք, բայց Ռուսաստանն իր շահերն ունի։ Հիմա համատարած անհավատություն է սեփական ուժերի հանդեպ։ Բոլոր մարդիկ, որոնք ձգտում են աթոռին, խորացնում են պառակտվածությունը, մեղավոր փնտրելը անպտուղ զբաղմունք է։ Կարծում եմ՝ անհասկանալի ու սխալ վարքագիծ է դրսևորում հանրապետության նախագահը։ Թվում էր, թե նա կարող է դառնալ  նոր օրակարգի ձևավորման հեղինակներից մեկը, բայց նա դարձավ կողմ։ Ասում է՝ իշխանությունները հեռանան, բայց ո՞վ գա։ Անլուրջ խոսակցություն է։

Հիմա խոսակցությունը պետք է գնա՝ քաղաքական համակարգը բարեփոխման կարիք ունի՞, թե՞ ոչ։

– Որո՞նք պետք է լինեն այդ բարեփոխումները։

– Առաջին հերթին կառավարման համակարգի փոփոխությունը։ Մեզ խորհրդարանական համակարգ պետք չէ։ Այսօր անհատների խումբ է պետք, ոչ թե քաղաքական ուժեր։ Մեզ կիսանախագահական կամ ուղղակի նախագահական համակարգ է պետք։ Այս հարցը պետք է քննարկել ու վերջակետը դնել։ Պետք է այնպիսի կառավարություն, որ իր աշխատանքով կապացուցի, որ  արժանի է  վստահության։ Պետք է նոր Սահմանադրություն ընդունվի։ Իշխող և  ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացված Սահմանադրությունը չի արժանանա հավանության։  Այս հիվանդագին ընթացքը պետք է նորմալ հունի մեջ գցվի։ Մենք 20 և ավելի տարի այդ ճանապարհով ենք գնացել։ Նրանք, ովքեր Նիկոլին մեղադրում են, պետք է հասկանան, որ Նիկոլը նրանց փրկեց։ Այն, ինչ որ նրանց գլխին պետք  է ընկներ, ընկավ Նիկոլի գլխին։ Նիկոլի հիմնական բացթողումն այն է, որ նա այդ հոսանքով  չպետք է գնար։ Նա պարտավոր էր ճշմարտությունը տեսնել ու ասել, ինչը չի արել։ Սա է իր հիմնական սխալը։ Հիմա ասում է՝ որ անեի,  սա կասեին, բայց անեիր, ո՞նց կարելի է  պետությունը գցել այս վիճակում ու ասել՝ մեկ է, ինձ չէիք թողնելու։ Նշանակում է, որ այս մարդիկ պատասխանատվություն ասելով բոլորովին այլ բան են հասկանում։ Շատ հաճախ պատասխանատու ղեկավարը հանրությանը ոչ հաճո քայլեր է  անում, իսկ հետո պատմությունը ցույց է տալիս, որ ճիշտ էր անում։ Ովքե՞ր են այդ անհատները, որ սա գիտակցում են։ Քիչ թե շատ իրականությանը մոտ է  Հայ ազգային կոնգրեսը։ Հիմա սա տանել կապել մի մարդու հետ՝ էլի սխալ է։ Ակնհայտ է, որ այդ բոլոր գաղափարները հնչեցվել են, բայց երկխոսություն տեղի չի ունեցել։ Կան մարդիկ, որոնք  սթափ մտքեր են արտահայտում, ու իմ մեջ հարց  է ծագում՝ այդ մարդիկ ինչո՞ւ իրար հետ չեն հավաքվում խոսում։ Պաշտոն տալու խնդիր չէ, պատասխանատվություն ստանձնելու խնդիր է։ Ի՞նչ է ասում Էդմոն Մարուքյանը. այն քաղաքական ուժը, որը վարչապետի թեկնածու  չունի, կուսակցություն չէ։ Հասկանո՞ւմ եք, թե դա ինչքան անլուրջ արտահայտություն է այս իրավիճակի համար։ Ուզում է ասել՝ մենք, օրինակ, ունենք թեկնածու, ես եմ։ Բայց հիմա դրա ժամանա՞կն է։ Մնում է մի հատ էլ «ցելա» գցեն, տեսնեն՝ ում բախտը կբերի։ Ակնհայտ է, որ նա հին դեմք չպետք է լինի։ Ես նկատի չունեմ՝ նոր ծնվի, բայց հին քաղաքականությանը աջակցած, դրա դեմ չպայքարած, բերանը ջուր առած որևէ մարդ չի կարող  այսօր վեր կենալ ասել՝ ժողովուրդ, ինձ վստահեք։ Հույս ունեմ, որ մեր հանրությունը կգտնի այդ լիդերին, բայց գտնում եմ նաև, որ պետք է շատ զգուշանանք այն ուժերից, որոնք այսօր գոռում են՝ «Նիկոլ, հեռացիր»։ Իրենք չեն ասում՝ իսկ ո՞վ է գալու, իրենք ընդամենը աթոռ են ուզում։ Կարծում եմ՝ մեր հասարակությունը այդքանը կհասկանա։ Սա չի նշանակում նաև, որ Նիկոլն անպայման պետք է մնա։ Դա նշանակում է, որ այսօր նախևառաջ հարցի լուծման բանալին «Իմ քայլի» ձեռքերում է։ Իրենք  պետք է խորհրդարանի նիստ անեն, նոր վարչապետի թեկնածու ընտրեն ու հանրության հետ երկխոսության մեջ մտնեն՝ ընդունեն իրենց արած սխալները։ «Իմ քայլի» ամենասխալված պատգամավորին երբեք չի կարելի համեմատել ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի կամ ԲՀԿ-ի պատգամավորների հետ, որոնք այս ճաշը միասին են եփել։ Չպետք է առիթն օգտագործենք ու այս երիտասարդներին ասպարեզից հանենք, ջնջենք։ Դա անթույլատրելի շքեղություն է մեզ համար։ Ասում են՝ Նիկոլը դավաճանել է, ինչո՞ւ է դավաճանել, որ չի՞ թողել Ստեփանակերտը գրավեն։ Չեն ասում, որ բերել-հասցրել է այս օրին, որովհետև իրենք  էլ են մասնակցել։ Որ գիշերը ստորագրել ու իրենց չի զեկուցել, դա՞ է դավաճանություն։ Այս իրավիճակում մենք նոր քաղաքական սերնդին չենք կարող կորցնել։ Նրանք ավելի նախընտրելի են, քան նախկինների դեմագոգիայի մեջ հմտացած չարչիները։ Նիկոլն էլ  փոխանակ դրանով զբաղվի, անիմաստ տեղը սկսել է  արդարանալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում