Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Գարդաբանի շրջանում Ռուսաստանի քաղաքացու են բերման ենթարկել, որի մոտ մեկ կիլոգրամ թմրանյութ է եղել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Իրավապահները Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի ճանապարհին կանգնեցրել են 1973 թվականին ծնված ռուսաստանցու ավտոմեքենան: Խուզարկության ժամանակ ոստիկանությունը առգրավել է հերոին պարունակող մեկ կիլոգրամ թմրանյութ:
Ռուսաստանցին մեղադրվում է հատկապես խոշոր չափերի թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և պահելու մեջ: Նրան սպառնում է ութից 20 տարվա բանտարկություն կամ անժամկետ ազատազրկում: