«Գնացել եմ Կարմիր խաչ, ասում են՝ գնա էնտեղ, գնացել եմ պաշտպանության նախարարություն, ասում են՝ գնա էն մի կողմը»,- գերեվարվածների հարցով բողոքի ակցիայի ժամանակ ասաց նրանցից մեկի հայրը և հավելեց, որ կառավարությունը ոչինչ չի անում:
Նա նշեց, որ իր որդին ծառայել է Ջաբրայիլում, և ինքն էլ չգիտի՝ նա ո՞ղջ է, թե՞ մեռած: «Ոչ մի տեղեկություն չեն տալիս»,- ասաց նա:
Դերասան Հրանտ Թոխատյանը հաաքվածներին բացատրեց, որ Կարմիր խաչը ընդամենը միջնորդ կազմակերպություն է և չի զբաղվում տղաների վերադարձի հարցերով: «Դրա համար էլ ես այլ ճանապարհ չեմ տեսնում՝ բացի օտար երկրներին դիմելուց կամ պահանջելուց»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: