Իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն սպանվել է Իսրայելում արտադրված զենքով: Հայտնում է Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին:
«Ահաբեկչության վայրում հավաքված զենքի բեկորներն ունեն Իսրայելի ռազմական արդյունաբերության լոգոներ և տեխնիկական բնութագրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 27-ին մահափորձ էր կատարվել Մոհսեն Ֆախրիզադեի վրա, որի հետևանքով նա սպանվել է: