Այսօր կրկին Կառավարության դիմաց են հավաքվել ժամկետային զինծառայողների ծնողները և պահանջում են, որ իրենց որդիները, որոնք մասնակցել են Արցախի պատերազմին, մեկ ամիս շուտ զորացրվեն:
Զինծառայողի մայրը նշեց, որ հիմա սահմանում խաղաղ է և հարկավոր է՝ երեխաներին փոխարինողներ լինեն, քանի որ նրանք ծանր հոգեբանական վիճակում են: