Ժողովրդավարական համախմբում նախաձեռնության համահիմնադիր Սուրեն Պետրոսյանի կարծիքով՝ ամեն ինչի հիմքում այն է, որ մենք այսօր և նախկինում չենք ունեցել պատասխանատվության ինստիտուտ։ Իսկ ժողովրդավարությունն առաջին հերթին հենց պատասխանատվություն է ենթադրում։ Պետրոսյանը նշում է՝ այս իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի «դարի հանցագործության համար»։ Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը համայն հայության հավաքական մարմնավորումն է։