Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Երբ անցանք անշրջելիության կետը. Ինչով են զբաղեցնում հայ ժողովրդին՝ դրա փոխարեն

Պատերազմի ընթացքում տեղի ունեցածի, Արցախի հարցում բանակցային գործընթացի նախապատմության վերաբերյալ վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան վերլուծությունն առաջացրել է հանրային բուռն քննարկումների նոր առիթ: Նիկոլ Փաշինյանը դրանում անդրադարձել է մի շարք դետալների, որոնց ճշմարիտ լինել-չլինելն այժմ վիճարկում են ուժեր, որոնց այս կամ այն դերակատարմանը վերաբերել են այդ դետալները՝ կապված թե՛ պատերազմի օրերի, թե՛ նախորդ տարիների բանակցային գործընթացի հետ:

Այժմ Հայաստանում բոլոր քաղաքական դերակատարների խնդիրը մեկն է՝ արդարանալ, քանի որ չնայած քննադատության և մեղադրանքների թիրախում մեկ ուժ է կամ մեկ գործիչ՝ Փաշինյանը, սակայն խորքային առումով հետխորհրդային շրջանում առանցքային, այդ թվում իշխանական դիրք ունեցած քաղաքական ուժերից և գործիչներից բոլորն են հասկանում, որ տեղի ունեցածը հավաքական պատասխանատվության դաշտում է: Ի վերջո, նրանք թերևս բոլորը պետք է գիտենան, օրինակ, մի հարցի պատասխան՝ ինչո՞ւ չի ստացվել կարգավորել խնդիրը բոլոր այն դեպքերում, երբ կարծես թե մոտ են եղել ստորագրման և պատրաստ են եղել ստորագրման՝ իրենց իսկ հավաստիացմամբ:

Օրինակ՝ Տեր-Պետրոսյանը, լինելով ընտրված համարվող նախագահ, ինչո՞ւ է հեռացել 1998-ին, եթե բոլորը պատրաստ էին, նրա իսկ խոսքով, լավագույն տարբերակը ստորագրելու համար: Նա ինքն է խոստովանում, որ կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է եղել և կա, հետևաբար հարց է առաջանում՝ Ռուսաստանը ինչո՞ւ թույլ տվեց, որ կարգավորման պատրաստ Տեր-Պետրոսյանը դառնա ներիշխանական հեղաշրջմամբ իշխանափոխության զոհ: Ասել, թե Ռուսաստանը չուներ բավարար ազդեցություն Հայաստանի իշխանության ներսում այդպիսի բան թույլ չտալու համար՝ կլինի շատ միամիտ և ծիծաղելի: Իսկ ինչո՞ւ չստացվեց Քի Վեստը՝ արդեն Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Համաձայնություն, որ տեղի էր ունենում ԱՄՆ հովանու ներքո, որին հավանություն էր տվել Հեյդար Ալիևը: Մտածել, թե Քի Վեստը տապալեց նրա որդի Իլհամը՝ դարձյալ կլինի միամիտ: Ո՞վ էր Իլհամը, որ տապալեր այդպիսի մասշտաբի համաձայնություն առանց արտաքին խոշոր աջակցության: Իսկ ինչո՞ւ տապալվեց Կազանը, երբ Սերժ Սարգսյանը, իր իսկ խոստովանությամբ, պատրաստ էր ստորագրել հայտնի պլանը, բայց Ալիևն առաջ է քաշել նոր պահանջներ: Ի՞նչ նոր պահանջներ են եղել դրանք, և ինչո՞ւ Մոսկվան չի կարողացել կանխել այդ պահանջներն ու ապահովել ստորագրություն:

Սրանք հարցեր են, որոնց խորքում են արցախյան հարցի առնչությամբ հայ ժողովրդի համար հիմնարար նշանակության պատասխանները, ինչը թույլ կտա հասկանալ՝ ինչ կատարվեց, ինչի հետևանքով, երբ անցանք, այսպես ասած, հետդարձի կետը, որից հետո ամեն ինչ արդեն գնում էր անխուսափելի թվացող պատերազմի, ով անցկացրեց այդ կետը կամ ովքեր, ինչ նկատառումով և ռազմավարական նպատակներով:

Փոխարենը հայ ժողովրդին այժմ զբաղեցնում են ավելի պարզունակ հարցերով, ինչպես ամբողջ պատմության ընթացքոմ՝ հերոս կամ դավաճան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում