«Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը: Նա կատարել է J’imagine (Ես կպատկերացնեմ) ստեղծագործությունը:
Երգի մրցույթի եզրափակիչը կայացել է Լեհաստանում՝ հեռուստակամուրջի ձևաչափով:
Մասնագիտական ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքների համաձայն, նրան հաջողվել է հավաքել 200 միավոր: Երկրորդը Ղազախստանի ներկայացուցիչ Կարակաթ Բաշանովան է:
Երրորդը՝ Իսպանիայի ներկայացուցիչ Սոլեան, հայտնում է Եվրատեսիլի կայքը:
Ռուսաստանցի Սոֆիա Ֆեսկովան, որը կատարել է «Իմ նոր օրը» երգը, հավաքել է 88 միավոր և զբաղեցրել տասներորդ հորիզոնականը: