Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նախկին մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինն ազատ է արձակվել. սպանվածի եղբայրը որոշումը խայտառակություն է որակում

Արմավիրի նախկին մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող նրա կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, օրերս ազատ է արձակվել։

Ռուզաննա Մկրտչյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իր պաշտպանյալը ազատ է արձակվել նոյեմբերի 9-ին 1 միլիոն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ Մանուկ Սիմոնյանի կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, մեղադրվում է ամուսնուն սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ի սկզբանե ընտրվել էր կալանավորումը:

Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, դատարանի այս որոշումը խայտառակություն է որակում։ «Չնայած արդեն ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Ոտքից գլուխ բոլորը դավաճաններ են։ Ես Հայաստանի դատական համակարգի վրա այլևս չեմ զարմանում։ Բոլոր մարդասպանները աստիճանաբար հայտնվում են ազատության մեջ։ Հայրասպանին ազատության մեջ թողնողները պատերազմ էլ կպարտվեն, ամեն ինչ էլ կանեն»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ նոր է իմացել այս որոշման մասին, երբ պատահաբար Ռուզաննային ու նրա որդուն, որը ևս իր եղբոր սպանության հանցակիցներից է, տեսել են միասին, դրսում։ Սիմոնյանն ասաց, որ անպայման բողոքարկելու է գրավով Ռուզաննա Մկրտչյանին ազատ արձակելու որոշումը։ «Ես թույլ չեմ տա, որ այս խայտառակությունն այսպես ավարտվի։ Իմ եղբոր սպանությունը չի կարող այսպես կոծկվել գնալ։ Ես դա թույլ չեմ տա»,-եզրափակեց Արամ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ սպանությունից հետո նշանակված դատահոգեբանական փորձաքննության արդյունքում հաստատվել էր, որ Ռուզաննա Մկրտչյանը սպանությունը կատարելիս չի եղել աֆեկտի տակ։ Սակայն դեպքից մոտ մեկ տարի անց նրա պաշտպանի միջնորդությամբ նշանակվել էր կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն, որից հետո փորձաքննությունը հաստատված համարեց աֆեկտը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում