Արվեստագետների նախաձեռնած միաբանության երթը կշարունակվի նաև վաղը՝ ժամը 13.00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակից.
«Նոյեմբերի 30-ին ժ.13:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկում է միաբանության երթ, որի նպատակն է աջակցել մեր զինվորների և զինծառայողների հարազատներին և մեր ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:
1. Երթի մասնակիցների հավաքը 12:45-ին Շառլ Ազնավուրի հրապարակում
2. 13:00 երթի մեկնարկը
3. Երթուղի` Շառլ Ազնավուրի հրապարակ (կինո Մոսկվա) – Ֆրանսիայի դեսպանատուն»,-տեղեկացնում է դերասան Հրանտ Թոխատյանը: