Նոյեմբերի 26-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Նովոմոսկովսկի վարչական շրջանում գտնվող «Ֆուդ Սիթի» շուկայում սպանություն է տեղի ունեցել։
Մի ուզբեկ ձեռնարկատեր վաճառքի իր կետում դանակով սպանել է ճնշում գործադրելու փորձ կատարած երկու ադրբեջանցու։ Առկա է նաև տեսանյութ։
Տեսանյութը չի հրապարակվում՝ դրանում առկա դաժան տեսարանների պատճառով։ Ուզբեկը դանակով հարվածներ է հասցնում նրանց մարմնի տարբեր մասերին, իսկ վերջում կտրում նրանց կոկորդները։
«Ֆուդ Սիթի»-ի ադրբեջանցի սեփականատերերից մեկի անունը Իլհամ Ռահիմով է։