Thursday, 28 03 2024
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Պայքարի նոր ճակա՞տ Հայաստանի շուրջ. Պեկինը կքանդի՞ Երևանում մեծ դեսպանատունը

Պակիստանյան և չինական սոցիալական ցանցերում բավականին նկատելի ալիք է, որում ներգրավված օգտատերերը խոսում են այն մասին, թե իբրև Հայաստանը պատերազմում պարտության համար մեղադրում է Հնդկաստանին՝ մատակարարած Swathi ռադիոտեղորոշիչ համակարգերի անբավարար աշխատանքի համար: Դրանք սարքեր են, որոնք տեղորոշում են հակառակորդի հրետանային կայանները և խոցում դրանք: Թե որտեղից է պակիստանյան և չինական սոցցանցային տիրույթին հայտնի դարձել Հնդկաստանից Հայաստանի դժգոհությունը, պարզ չէ: Փոխարենը կարող ենք ենթադրել, թե ինչից է ծնվել այդ դժգոհության գաղափարը: Հնդկաստանի հետ խնդիր ունեն թե՛ Պակիստանը՝ որն ըստ էության եղել է Ադրբեջանի դաշնակիցը Արցախի դեմ պատերազմում, և թե՛ Չինաստանը: Չինաստանը այդ պատերազմում չի դաշնակցել Ադրբեջանի հետ, բայց պահել է չեզոք լռություն, ինչը անհավասար դիմակայությունում ըստ էության կարող է լինել աջակցությանը հավասարազոր: Դա, իհարկե, Պեկինի գործն է, վերջին հաշվով, սակայն ամբողջ հարցն այն է, որ այժմ չինական և պակիստանյան տիրույթում փորձ է արվում ստեղծել հայ-հնդկական լարվածություն: Եթե անգամ դա արվում է Հնդկաստանի հետ իրենց հարցերը լուծելու համար, ապա անթույլատրելի է այդ հարցերը լուծել Հայաստան-Հնդկաստան լարվածության ռիսկեր առաջացնելու գնով:

Մյուս կողմից, այստեղ հարց է՝ լուծվում են Հնդկաստանի՞ հետ կապված իրենց խնդիրները, թեկուզ սոցցանցային մանրախնդրությամբ, թե՞ Հնդկաստանը դիտարկվում է Կովկասի ուղղությամբ ռեգիոնալ խաղի մեջ ներգրավվելու մրցակից: Նոյեմբերի 9-ից հետո՝ իհարկե Արցախի դեմ պատերազմի հետևանքով, ստեղծվել է ռեգիոնալ բոլորովին նոր իրավիճակ, որը շոշափում է ընդգրկուն շահեր: Խոսքն, ընդ որում, ոչ միայն բուն կովկասյան ռեգիոնի մասին է, այլ ավելի լայն ճյուղավորման և ընդգրկման, որ ներառում է Կովկասի հետ սերտ կապակցված անվտանգային այլ միջավայրերի:

Դրանք ճյուղավորումով են, մերձավորարևելյան գոտուց մինչև Եվրոպա, Ռուսաստանից մինչև կենտրոնասիական գոտի: Նոր իրավիճակի և զարգացումների պատրաստվում են գրեթե բոլոր սուբյեկտները, որոնք այս կամ այն ներգրավվածությունն ունեն ռեգիոնալ այն դիապազոնում, որ ճյուղավորվում է Կովկասից կամ, մասնավորապես, արցախյան գոտուց: Իսկ Կովկասի հանդեպ հետաքրքրություն թե՛ Հնդկաստանը, թե՛ Չինաստանը դրսևորում են վաղուց: Իհարկե, այստեղ կարող ենք խոսել տարբեր քաշային կատեգորիաների մասին, և Չինաստանի ներուժն այստեղ, անշուշտ, չափելի է ԱՄՆ ու Ռուսաստանի հետ: Այդ համատեքստում առավել նկատելի է բավականին խոշոր խաղացողի՝ Չինաստանի քաղաքական պասիվությունը:

Պեկինը պատերազմի շրջանում բավարարվեց հրադադարի կոչով, առանձնապես չցուցաբերելով որևէ ուղղությամբ դիվանագիտական աշխուժություն կամ նախաձեռնողականություն: Անկասկած է, որ այդ առերևույթ պասիվությունն ամենևին չի կարող նշանակել, որ Չինաստանը հետաքրքրված չէր տեղի ունեցողով և հնարավոր այս կամ այն զարգացումով, չէր հետևում ծավալվող ռազմական և ռազմա-քաղաքական, դիվանագիտական խաղին: Հարցն այն է, սակայն, թե որոնք են եղել եզրահանգումներն ու ինչ ծրագրեր ունի Պեկինը: Բանն այն է, որ Չինաստանի ռեգիոնալ ծրագրերի առումով բավականին խոսուն է Երևանում կառուցվող դեսպանատունն իր մասշտաբով: Չինաստանը Երևանում կառուցել է եվրասիական տարածաշրջանում մեծությամբ երկրորդ դեսպանատունը Մոսկվայից հետո: Այն հազիվ թե լինի պարզունակ մեծամոլության վկայություն և, թերևս, խոսում է Չինաստանի ֆունկցիոնալ անհրաժեշտությունների մասին, առավել ևս պայմանավորված Հայաստանի ռեգիոնալ դերակատարմամբ և հեռանկարներով: Բայց հարցն այստեղ այն է, որ Արցախի դեմ պատերազմից հետո այդ իմաստով տեղի են ունեցել առանցքային փլուզումներ՝ թե՛ ռեգիոնալ անվտանգային ճարտարապետության, թե՛ ուժերի հարաբերակցության, թե՛ Հայաստանի դերի առումով՝ բնականաբար ներառյալ Արցախը: Հետևաբար, առաջանում է հարց, թե արդյո՞ք Չինաստանը ենթադրում է իր վերանայումները, այդ թվում՝ Հայաստանի ֆունկցիոնալ հենակետային նպատակահարմարության իմաստով: Արդյո՞ք Պեկինը «կքանդի» իր դեսպանատունը Երևանում, վերանայելով ռեգիոնալ ներկայացվածության առաջնահերթությունները և ուղղությունները:

Հատկանշական է, որ պատերազմից ի վեր, առ այսօր չի եղել հայ-չինական պաշտոնական շփում, թեկուզ Հայաստանում դեսպանի մակարդակով:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում