Tuesday, 23 04 2024
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00

Ինչպե՞ս և ինչի՞ շուրջ այսուհետ համախմբել հայությանը. Ռոբերտ Ղևոնդյան

Ավարտված պատերազմն աղետալի էր հայության համար թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով։ Ներէթնիկական ճգնաժամի հաղթահարումը ահռելի ռեսուրսներ և ժամանակ է պահանջելու։

Եթե նախկինում օրակարգային էր համահայկական համախմբման առանցքի ձևավորումն ու էթնիկ ինքնության՝ «մենք»-ի առավելության բացահայտմամբ համախմբան ապահովումը, ապա այս պահին գլորվել ենք շատ ավելի հետ։ Առաջին հերթին ինքնության վերարժևորման հրամայականի առջև ենք կանգնած։

Տեղի ունեցածը ոչ միայն ներհայկական, այլև աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունի։ Եթե հայության համար այս պարտությունը 1000 տարուց ի վեր հայրենազրկման գործընթացների շարունակությունն ու վերջին 26 տարիների հանցավոր կամ ապաշնորհ կառավարման տրամաբանական հետևանքն է, ապա միջազգային մասշտաբում սա իրավիճակի կտրուկ փոփոխության սկիզբ կարող է համարվել։

Արցախում տեղի ունեցածը փաստացիորեն փոխում է ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված աշխարհակարգը։ Մինչ այս պահը աշխարհաքաղաքական հիմնական կենտրոնների միջև գոյություն ուներ ռազմական ճանապարհով վիճելի տարածքային խնդիրները լուծելու անթույլատրելիության լուռ համաձայնություն։ Եթե կողմերից մեկը դիմում էր նման փորձի, տեղի էր ունենում ընդդեմ այդ փորձի միջազգային համախմբում, իսկ շատ դեպքերում՝ ռազմական ինտերվենցիա։ Նման օրինակները շատ են․ Կոսովոյի, Բոսնիայի, Խորվաթիայի հարցում Սերբիայի կենտրոնական իշխանությունների ռազմական գործողությունների դեմ՝ արևմտյան արձագանքը, Օսեթիայի հարցում Վրաստանի և Դոնբասի հարցում Ուկրաինայի դեպքերում՝ Ռուսաստանի արձագանքը և այլն։ Լավագույն օրինակը, թերևս, Իսլամական պետության ձևավորման դեմ միջազգային կոալիցիոն արձագանքն է։

Արցախում ադրբեջանական կողմի հաջողությունները փլուզում են քաղաքակրթական կոնսենսուսն այս հարցի շուրջ։ Այս իրականությունն է այսուհետ կանխորոշելու հետագա աշխարհաքաղաքական զարգացումները։ Եթե ուժի գործադրման միջոցով հնարավոր է խնդիր լուծել և լեգիտիմացնել, ապա․

1. «Ինքնորոշման իրավունք» հասկացությունն ընդհանրապես իմաստազրկվում է։ Որևէ հատվածում կենսագործող որևէ հանրույթ ինքնորոշման հնարավորություն չի ունենալու, եթե ռազմական ներուժը բավարար չէ, իսկ եթե բավարար է, ապա ուղղակիորեն լուծելու է խնդիրը հենց այդ գործոնի միջոցով։

2. Ինչպես կենտրոնախույս, այնպես էլ կենտրոնամետ միտումների հետևորդները լեգիտիմ իրավունք են ստանում ռազմական միջոցների դիմելու։

3. Խնդիրները լուծելու հարցում սասանված է գերտերությունների հեղինակությունը, իսկ տարածաշրջանային լիդերությունը դառնում է առաջնային։

4. Թրամպիզմի մեկուսացման բիզնես-քաղաքականության հետևանքով ԱՄՆ-ն այլևս չի ընկալվում որպես «արդար իրավարար», ինչը նշանակում է, որ առանց սեփական ռազմական ուժի «արդարություն» պահանջելն ինքնասպանություն է։ Զարմանալի չէ, որ վերջին 30 տարիներին առաջին անգամ ԱՄՆ գործող նախագահը 2-րդ ժամկետի համար չվերընտրվեց։

Աշխարհակարգի փոփոխության իրական ծավալները պարզելու համար ավելի խորը վերլուծության կարիք կա։ Սակայն հարկ է նկատել, որ բեկման կետն այլևս անցած է, և այսուհետ ֆիզիկական հզորությունը շարունակաբար ավելի ու ավելի մեծ նշանակություն է ստանալու միջազգային հարաբերություններում։ Հայաստանի Հանրապետության համար սա նշանակում է, որ սեփական ինքնիշխանության ապահովման և պետականության հերթական կորստի դառը մարտահրավերներին դիմակայելու գլխավոր ճանապարհը ռազմական ներուժի անհապաղ և բազմավեկտոր ամրապնդումն է։ Սա ենթադրում է մի կողմից ռազմական տեխնիկայի ձեռքբերման շուկաների բազմազանության ապահովում, իսկ մյուս կողմից՝ ժողովրդագրական հստակ ու հասցեական, ներկայում գործող նորմերից անհամեմատ բազմազան ու մեծ ծավալներով ծրագրերի իրականացում։ Համայն հայության ողջ ներուժը մոտակա տարիներին անհրաժեշտ է ուղղել այս նպատակի իրականացմանը։ Այն կարող է նոր վերարժևորման հիմք հանդիսանալ և համախմբման առանցք դառնալ հուսալքված հայության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում