Իրանական Fars լրատվական գործակալությունը բացահայտել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մանրամասները:
Նշվում է, որ միջուկային ինժեները սպանվել է այն բանից հետո, երբ դուրս է եկել իր զրահապատ մեքենայից, որով շարժվում էր Աբսարդի ուղղությամբ: Անվտանգության աշխատակիցների ավտոմեքենան առաջ է անցել՝ իրավիճակը ստուգելու համար, բայց դրանից հետո լսվել է փամփուշտների ավտոմեքենան խոցելու ձայնը:
Գիտնականը դուրս է եկել իր ավտոմեքենայից՝ իրավիճակը ստուգելու համար, քանի որ ձայնը որպես տեխնիկական անսարքություն է ընդունել: Այդ պահին կրակ է բացվել 150 մ հեռավորության վրա կանգնած ավտոմեքենայից: Լրատվամիջոցները շեշտել են, որ գնդակոծությունը տևել է երեք րոպե, այնուհետև մեքենան, որից իրականացվել է հրաձգությունը, պայթել է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանի մերձակայքում կատարված մահափորձի արդյունքում սպանվել է միջուկային ֆիզիկոս, Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտական և նորարարական կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեն, որը, ենթադրաբար, եղել է երկրի ռազմական միջուկային ծրագրի մշակողներից մեկը՝ մինչև 2000-ականներին դրա լուծարումը: