Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Մեր առաջնային խնդիրն այժմ Արցախն ու անգամ, Հայաստանի Հանրապետությունը հայկական պահելն ու այս փլուզված վիճակից դուրս գալն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԳ նախկին նախարար, դիվանագետ Արման Մելիքյանը:

Արցախի ԱԳ նախարար Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ Հայաստանը մինչև նոյեմբերի 10-ը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը։ Դուք կարծում եք դա իրավիճա՞կ կփոխեր։ Հիմա այդ ճանաչումը ուշացա՞ծ կլինի։

Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը պաշտոնական Երևանը կարող էր Ճանաչել դեռևս առաջին Արցախյան պատերազմի ընթացքում: Այդ հնարավորությունն ունեցել է նաև դրան հաջորդած տասնամյակների ընթացքում: Ճանաչման ակտին նախորդող որոշ նախապատրաստական քայլեր պիտի արվեին, սակայն ոչ քայլերն արվեցին, ոչ էլ ճանաչումն ինքը տեղի ունեցավ: Այսօր էլ այդ ճանաչումն ակտուալ է մնում և կրկին դրա հետ կապված նախապատրաստական քայլեր են անհրաժեշտ լինելու: Ստեղծված իրավիճակում պետք է ելնենք նրանից, որ Արցախի ինքնիշխանության ճանաչումը մի կողմից կարող է խթանել այլ պետություններին՝ համանման քայլի գնալ: Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնենք նաև այն, որ Արցախի անկախությունը ճանաչելով, Ադրբեջանին պատերազմը վերսկսելու առիթն ենք տալու և այս անգամ պատերազմն անմիջականորեն ուղղված կլինի հենց Հայաստանի Հանրապետության դեմ: Չգիտեմ, թե արդյոք պարոն Թովմասյանն ինքն է այդ մտքին հանգել, թե պարզապես այս կերպ իր համաձայնությունն է արտահայտել ՌԴ նախագահ Պուտինի արտահայտած տեսակետին: Իհարկե, թերևս օգտակար կլիներ, եթե նախագահ Պուտինն իր այդ տեսակետը որպես դաշնակից ու հայ ժողովրդի անկեղծ բարեկամ մտերմաբար փոխանցեր ՀՀ իշխանություններին պատերազմի հենց առաջին օրը, թեև կարծում եմ, որ ցանկության դեպքում կարող էր դա անել նաև շատ վաղուց, բայց ունենք այն, ինչ ունենք՝ ռուս խաղաղապահներն արդեն Արցախի հայկական մնացած հատվածում են և պաշտոնական Երևանի կողմից ճանաչման ակտն անմիջականորեն նաև իրենց համար է հետևանքներով հղի լինելու:

Վարչապետ Փաշինյանը ռուսական Տասս լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ խաղաղապահ զորքերը կարող են մնալ հինգ տարուց ավել ժամկետով։ Մենք այս իրավիճակում երկարատև խաղաղության հույս կարո՞ղ ենք ունենալ։

Կարող են մնալ, բայց կարող են և չմնալ: Սա, իրականում, արդեն ոչ թե Երևանի, Բաքվի կամ Ստեփանակերտի ցանկությունից է կախված, այլ բացառապես Մոսկվայի որոշելիքն է: Երևանն ու Ստեփանակերտը խնդրել են, որ ռուսները գան, իսկ Բաքուն էլ ինչ-ինչ նախապայմաններ առաջ քաշելուց հետո, իր համաձայնությունն է տվել և այսքանով այդ երեքի ազդեցությունը գործընթացի վրա սահմանափակվում է:

Հայաստանի նորանշանակ ԱԳ նախարարը նշել է, որ մենք պարտություն ենք ունեցել ռազմի դաշտում և ոչ դիվանագիտության մեջ։ Իսկ ինչու՞ սկսվեց պատերազմը, եթե մենք դիվանագիտության մեջ չէինք ձախողել։

Ընդհանուր առմամբ չեմ կարող համաձայնվել այդ մտքի հետ, թեև այստեղ կարելի է որոշ նրբություններ առանձնացնել: Հստակ կարող եմ պնդել, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից որդեգրված արտաքին քաղաքականությունը ձախողվեց, քանի որ առնվազն մեկուկես տասնամյակ շարունակ հիմնված է եղել մեր արմատական շահերն անտեսող հիմնադրույթների վրա, ինչը հնարավոր դարձրեց Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումն իր նախընտրած պահին: Պատերազմական գործողությունների ընթացքում էլ ի հայտ եկած հակառակորդի առավելությունը փաստում է, որ ձախողված է եղել նաև երկրի պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականությունը: Սրանք ակնհայտ բաներ են: ԱԳ նախարարի վերոհիշյալ պնդումը կարող էայս կամ այն չափով ընկալելի լինել միայն այն պայմանով, որ նա նկատի է ունեցել, որ ՀՀ ԱԳՆ ստորաբաժանումները չեն թերացել երկրի քաղաքական ղեկավարության կողմից իրենց հանձնարարված քայլերը կատարելու գործում: Այլ հարց է, որ քաղաքական ղեկավարության մոտեցումներն են արատավոր եղել: Բայց նույն արդարացումը նաև բանակի պարագայում է գործում: Հասկանալի է, որ ՀՀ նախարարություններն ու տարատեսակ պետական գերատեսչությունները հանդիսանում են քաղաքական ղեկավարության կողմից որդեգրաված քաղաքականությունն իրականացնող գործիք, բայց, այդուհանդերձ, նրանք ևս, մասնագիտական առումով, կիսում են պատասխանատվությունն իրենց ոլորտում ընդունվող որոշումների համար:

Բանակցությունները ո՞ր կետից պետք է վերսկսվեն։ Արդյոք Արցախի կարգավիճակի հստակեցումը մոտ ապագայում հնարավոր է։

Արցախի կարգավիճակի խնդիրը, հավանաբար, կլինի առաջիկա քաղաքական ու դիվանագիտական շփումների առանցքում: Չեմ կարծում, որ դա մոտ ապագայում լուծում նախատեսող հարց է: Մեր առաջնային խնդիրն այժմ Արցախն ու, անգամ, Հայաստանի Հանրապետությունը հայկական պահելն ու այս փլուզված վիճակից դուրս գալն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում