Wednesday, 27 01 2021
Wednesday, 27 01 2021
01:00
ԱՄՆ-ը դադարեցրել է զենքի վաճառքը երկու երկրներին. WSJ
00:45
Կաննի կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
31-ամյա ջաղացաձորցին գողացած հեռուստացույցը նվիրել էր զոքանչին. հարուցվել է քրեական գործ
00:20
Տղամարդ դարձած կինոաստղ Էլեն Փեյջը բաժանվել է կնոջից
ԿԳՄՍ նախարարը հաղթող թեկնածուներից ոչ մեկին դպրոցի տնօրեն դեռ չի նշանակել․ բողոքներն առայժմ քննում են․armtimes.com
Հանդիպում ԱՆ-ում՝ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու նպատակով
Անտարբերության սերմերից որևէ լավ բան դուրս չի գա. Սոս Ավետիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
23:40
Թայլանդի թագավորն իր սիրելիին հայտարարել է երկրորդ թագուհի
23:30
Բիլ Գեյթսը զգուշացնում է COVID-ից «10 անգամ ավելի վատ» համավարակի մասին
23:15
National Interest-ը նշել է Բայդենի՝ Պուտինին զանգահարելու նպատակը
23:00
Մեծ Բրիտանիայում թույլատրել են Boing 737 Max-ի շահագործումը
22:45
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 100 միլիոնից
«Աէրոֆլոտ»-ը մեկ ամսով կչեղարկի Մոսկվա-Երևան չվերթները
22:20
Աշխարհին անհրաժեշտ է ԱՄՆ-ի առաջնորդությունը. Պետդեպարտամենտի ղեկավարը
Արա Այվազյանի կոշտ, բայց դիվանագիտական «ապտակը»․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
Խուզարկությունները կատարվում են Նավալնիի բնակարաններում
Իրանի ԱԳ նախարարի այցելության աշխարհագրությունը և հետագիծը
Պուտինն ինքն է զանգահարել Բայդենին. Պեսկով
Արարատ Միրզոյանը լրտես չէ․ սեղանին դրված փաստաթուղթը լրտեսության վերաբերյալ չէ
ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 747,3 հա տարածք
21:50
ՀԱՊԿ վեց երկրների ռազմական գերատեսչությունները համաձայնեցրել են զորավարժությունների պլանները
21:45
Ղազախստանը սկսել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրությունը
Օրակարգ առանց հայկական գործոնի․ Զարիֆի այցը կրում է զուտ արարողակարգային բնույթ
2030 թվականին Ռուսաստանում գազի հանույթը կարող է գերազանցել 1 տրլն խորանարդ մետրը
Շրջակա միջավայրի նախարարությունը և Ագրարային համալսարանը համագործակցության հուշագիր են կնքել
Վեդիում բացվեց խաչքար՝ Արցախում զոհվածների հիշատակին. մասնակցում էր Արայիկ Հարությունյանը
Ռուսաստանը Իրանին Sputnik V կմատակարարի
ԵԽԽՎ-ում մեր բոլոր հանդիպումների առանցքում գերիների հարցն է․ Վլադիմիր Վարդանյան
Թուրքիան ձերբակալել է ԻՊ-ին միացած Ռուսաստանի հինգ քաղաքացիների
20:40
Ղրղըզստանի նախկին վարչապետ Աբիլգազիևը ձերբակալվել է

Ռուսները փոշմանում են, բայց․․․ Խորեն Բայրամյանն ընտրել էր հայրենիքը

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում փայլուն ելույթներից հետո հայտնվել է մամուլի, ինչպես նաև մասնագետների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, 15-րդ տուրում Բայրամյանի դուբլի շնորհիվ «Ռոստովը» մրցակցի հարկի տակ 2։0 հաշվով հաղթել էր Կազանի «Ռուբինին»։ Բայրամյանը ճանաչվել էր այս մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում։ Երեկ տեղի ունեցած 16-րդ տուրում էլ «Ռոստովը» սեփական հարկի տակ խոշոր 4։0 հաշվով առավելության հասավ Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ։ Այս մրցավեճում էլ Բայրամյանը ցուցադրելով տպավորիչ խաղ դարձել էր գոլի հեղինակ։

Եվ ահա ռուս լրագրողներն ինչպես նաև վերլուծաբանները Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովին մեղադրում են Բայրամյանին երկրի գլխավոր թիմ չհրավիրելու մեջ։ Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության վերջին երկու տուրերում Ռուսաստանի ազգային թիմն անհաջողության էր մատնվել նախ 2։3 հաշվով զիջելով Թուրքիայի, այնուհետեև՝ 0։5 հաշվով Սերբիային։ Նշվում է, որ Ռուսաստանի հավաքականը Չերչեսովի անհեռատեսության հետևանքով կորցրեց արժեքավոր կիսապաշտպանի և որ ցավոք սրտի գնացքն արդեն գնացել է։ Այս տարվա հուլիսին Խորեն Բայրամյանը պաշտոնապես հայտարարել էր, որ կրելու է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը:«Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ: Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»,- ասել էր Բայրամյանը։ Միանալով մեր գլխավոր թիմին «Ռոստովի» կիսապաշտպանը նաև գոլի հեղինակ դարձավ Վրաստանի հետ հոկտեմբերինտեղի ունեցած մրցավեճում։

Բայրամյանի՝ մեր ազգային հավաքականի շարքերը համալրելը կարելի է համարել վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումներից մեկը։ Նշենք, որ այս ֆուտբոլիստն իսկապես հայտնվել էր նաև Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանում ճանաչված ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը մայիսին Տելեգրամի իր ալիքում անդրադառնալով լեգեոներների սահմանափակման վերացման օրենքի արդյունքներին՝ մասնավորապես ասել էր. «Իմ տեղեկություններով՝ Ռուսաստանի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը ոչ պաշտոնական խոսակցություններում արդեն մեկ տարի է՝ ակնարկում է «Ռոստովի» ղեկավարներին, որ նա շուտով կարող է հրավիրել Բայրամյանին: Սա դեռ տեղի չի ունեցել և չի պատահի, եթե Խորենը համաձայնի փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը: Այսպես թե այնպես, Հայաստանի հավաքականը կարող է լրջորեն ուժեղացնել կազմը և, ով գիտի, առաջընթաց գրանցել Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում»։Փաստորեն, Բայրամյանն ըստ էության եղել է երկընտրանքի առաջ և կայացրել է որոշում ի շահ հայրենիքի։

Նշենք նաև, որ Բայրամյանը դասվում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանների շարքում։ ի դեպ, ծնվել է Տավուշի մարզիչ Կոթի գլուղում։ Հիշեցնենք, որ Բայրամյանը բազմիցս է հրավիրվել Հայաստանի հավաքական, սակայն Ռուսաստանում գործող լեգեոներների մասին օրենքը թույլ չէր տալիս նրան միանալու մեր գլխավոր թիմին։

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում