Ավելի քան 60 ռազմական բժիշկ արդեն ժամանել է Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանը օգնություն ցույցաբերելու համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
«Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի (MOSN) առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ ստորաբաժանումում ընդգրկված են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Ավելի վաղ հաղորդվել է Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ուժերով և միջոցներով Լեռնային Ղարաբաղ երկու ինքնաթիռ մեկնելու մասին: