Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը արգելել է ծովում ձկնորսությունն ու աղի արդյունահանումը: Նա որոշել է, որ կորոնավիրուսային վարակը տարածվում է համաշխարհային օվկիանոսի ջրերի միջոցով: Այս մասին գրում է Daily Star-ը:
Պաշտոնական վարկածի համաձայն`համաճարակի սկզբից ի վեր ԿԺԴՀ-ում Covid-19-ի ոչ մի դեպք չի գրանցվել: Այնուամենայնիվ, սահմանախախտները հայտնում են, որ դա ճիշտ չէ: Հազարավոր հիվանդ մարդիկ կան: Բոլորին տեղափոխում են արգելաբնակավայր և այնտեղ թողնում առանց բժշկական օգնության ու սննդի: Ըստ տոտալիտար երկրից մազապուրծների, մարդիկ ավելի շատ սովից են մահանում, քան կորոնավիրուսից:
Երկրում արգելվում է այս մասին խոսել: Նույնիսկ չի կարելի արտասանել «կորոնավիրուս» և «վարակիչ հիվանդություն» բառերը: