Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մեր պետության անգործությունն ակներև է. Ռուսաստանը մեր փոխարեն կպաշտպանի՞ մեր շահերը, ականազերծո՞ւմ կանի, տներ կկառուցի՞

Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն իր հրապարակած վերլուծության մեջ նշել է, որ վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտու և Լեռնային Ղարաբաղի մյուս շրջանների ականազերծումը պահանջում է հսկայական ռեսուրսներ (միլիոնավոր դոլարներ) և տասնամյակների քրտնաջան աշխատանք վտանգավոր հողերը տնտեսական շրջանառության մեջ դնելու համար։

«Ականապատ դաշտերը, չպայթած ռազմամթերքն ու ինքնաշեն պայթուցիկ սարքերը ցանկացած հակամարտությունից հետո տարածքի գլխավոր խնդիրն են համարվում։ Մշտապես առկա մահացու վտանգի ամենաթարմ օրինակը նոյեմբերի 23-ին Մատաղիսի մերձակայքում տեղի ունեցած պայթյունն է, որի հետևանքով տուժել էին Ադրբեջանի, ՌԴ զինծառայողների խմբեր և Արցախի ԱԻՆ–ի աշխատակիցներ։ Հակամարտության գոտում նման վտանգավոր երևույթներն ամեն օր սպառնում են խաղաղապահներին, սակրավորներին և փրկարարներին։

Երևանի ռազմական օդանավակայան են ժամանել ավելի քան 100 զինծառայող Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակատանկային կենտրոնից, բերվել է նաև 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։ Սակրավորների առաջատար ստորաբաժանումները նոյեմբերի 23-ին անցել են Լեռնային Ղարաբաղի տարածքների, ճանապարհների ու օբյեկտների ականազերծմանը։ Առաջնային խնդիրն է օպերատիվ ականազերծում անցկացնել խաղաղապահների տեղակայման կետերում ու դիրքերի միջև տեղաշարժվելու երթուղիներում, նաև ենթակառուցվածքի առանձին օբյեկտներում։ Հատվածներից միայն մեկում ռուս սակրավորները մոտ 30 հակատանկային ական են վնասազերծել։ Որպես կանոն` հայտնաբերված զինամթերքը պայթեցնելու միջոցով վերացվում է հատուկ զորավարժարանում կամ հենց տեղում։

Այս իրավիճակը հատկապես ուշագրավ է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ Փաստորեն՝ հայ սակրավորները Սիրիայում սիրիական անապատներն են ականազերծում, իսկ ռուսներն ականազերծում են անում Արցախում։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ նոյեմբերի 9-ին հետևած իրադարձություններից պարզ է դառնում, որ մեզ մոտ ոչ միայն քաղաքական, այլև պետական ճգնաժամ է։ «Գերատեսչությունները բացարձակապես կաթվածահար են, և տարվող իրադարձություններում թեպետ Հայաստանի մասնակցությունը պետք է հիմնականը լիներ, լիովին տրված է ուրիշներին։ Երևի թե կառավարությունում և նաև վարչապետը որոշել է, որ Ռուսաստանը մեր փոխարեն կպաշտպանի մեր շահերը, ականազերծում կկազմակերպի, տներ կկառուցի։ Օրինակ՝ այլ կերպ ինչպե՞ս կարող ենք բացատրել Ռուսաստանի այդ բազմափորձ նախարարների գալուստն այնտեղ. այն, որ իրենք շինանյութ են բերում, տներ կառուցում։ Ես, իհարկե, շնորհակալ եմ յուրաքանչյուր ուժի ցանկացած պետության, որ գալիս է օգնելու պատերազմական և հումանիտար աղետի եզրին կանգնած Արցախին, բայց ես շատ մեծ հարցեր ունեմ մեր իշխանությանը, թե ինչու մենք ոչնչով չենք զբաղվում։ Մեր Պաշտպանության նախարարը հրաժարական տվեց, հեռացավ, հիմա նորն ունենք, բայց կարգն այդպես չէ։ Մեկ նշվում է, որ դիմում են գրել, մեկ դիմումը հետ են վերցնում, իսկ գործուն աշխատանք ընդհանրապես չի կատարվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Դիլբարյանը նկատեց՝ Հայաստանը քայլ առ քայլ զիջում է իր ինքնիշխանությունը. «Ռուսաստանն էլ անում է այն, ինչ նպատակահարմար է գտնում։ Այս պարագայում ակներև է մեր պետության անգործունակությունը։ Ես կարծում եմ, որ նախ պետք էր համապատասխան գերատեսչությունների հետ մեկտեղ ճշտել՝ որ տարածքներն են ականապատված, ինչու են ականապատված, դրանց ականազերծումից ինչ ենք մենք ստանալու։ Ի վերջո, այդ տարածքները ականապատվել են մեր այնտեղ գտնվելու ժամանակ, ունեցել են տակտիկական և ռազմավարական նպատակներ։ Հիմա առանց մեր գերատեսչության ինչպես է դա կատարվում կամ ինչու։ Գուցե դրանք ականազերծվում են ի վնաս այն փոքրիկ հողի պատառիկների, որ մենք պահպանել ենք իբրև Արցախի Հանրապետությո՞ւն։ Ինչո՞ւ ոչինչ չի քննարկվում։ Ես համոզված եմ, որ այն եռակողմ համաձայնությունը, որի խմբագրելու մասին բազմաթիվ ելույթներ ունեցանք, բայց ձայն բարբառոյ յանապատի, միջազգային ընդունված մեթոդաբանությամբ ունի ենթափաստաթղթեր, որոնք ամրակայում են ամեն կետի կատարման գործընթացը և ուղղորդում։ Ո՞ւր են այդ փաստաթղթերը, ինչո՞ւ վարչապետը դա չի ներկայացնում որպես միակ ստորագրող։ Մենք տեսանք, որ անգամ Քարվաճառի հայազրկումը կատարվեց ժամկետների խախտումով, որովհետև նշված ժամկետները չէին համապատասխանում։ Անընդհատ ինչ-որ գյուղեր են ավելանում, հիմա դեռևս լուծված չէ Բերձորի հարցը։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը այն պետություններն են, որոնք հենց այնպես ինչ-որ հայտարարություն են ստորագրում։ Կան ուրիշ փաստաթղթեր, ինչու մեզ դրանց մասին ոչ ոք չի տեղեկացնում։ Ինչու չի նշվում քարտեզը։ Մենք առաջնորդվում ենք ՌԴ-ի բարի կամքի տրամադրած քարտեզով։ Իսկ մեր իշխանությունները միայն լռում են կամ խոսում են, որ իրենց հեռացման հանրային պահանջ չկա»։

Մեր զրուցակիցը հարցադրում է անում՝ հանրային պահանջ կա՞ր հեռացնելու էկոնոմիկայի կամ ԿԳՄՍ նախարարին, բոլորովին։ Նման հանրային պահանջ չկար։ Դա կեղծ օրակարգ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում