Thursday, 21 01 2021
Thursday, 21 01 2021
19:01
Պաուլո Ֆոնսեկան կարող է հեռանալ «Ռոմայից»
19:00
Բաղդադում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի
Երկրի վիճակն էլ ազդեց Վիգեն Ստեփանյանի առողջության վրա. Վազգեն Մանուկյան
Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի ևս 7-10 աստիճանով
Մեզ համար անհանգստացնող կլինի, եթե Արցախի հարցը դառնա ռուս-թուրքական հարաբերությունների մի մաս
Կարմիր գծերի սակագները կմնան անփոփոխ. Երևանի քաղաքապետարանը հերքում է տարածվող լուրերը
Մենք կորցրինք ինքնատիպ, եզակի արվեստագետի․ Հակոբ Ղազանչյանը՝ Վիգեն Ստեփանյանի մասին
18:40
Սիեթլում և Փորթլենդում անկարգություններ են տեղի ունեցել Բայդենի պաշտոնակալությունից հետո
Դավաճանության երկու ընկալում կա․ Քննիչ հանձնաժողովի ստեղծումը հրամայական է
ԵԽԽՎ միգրացիայի և տեղահանված անձանց նիստում խոսել եմ ռազմագերիների վերադարձից․ Զոհրաբյան
Զորավարժություն Կարսում. հաջորդը Վրաստանն է
18:20
Մերկելը հայտարարել է Գերմանիայում համավարակի բարդ փուլի մասին
Փշրանքներ. Քոչարի թանգարանում կցուցադրվի մեծ արվեստագետի ուղերձներով ստեղծված տեսաֆիլմ
18:00
Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Բրյուսել
Դոլարն ու ռուբլին նախորդ օրվա համեմատ էժանացել են, եվրոն՝ թանկացել. ԿԲ
ՀՀ և ՌԴ ՊՆ նախարարները քննարկել են գերիների և պատանդների վերադարձի հարցը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն
17:40
Հնդկաստանում այրվել է պատվաստանյութեր մշակող ինստիտուտը
«Սա ինձ համար բարոյական խնդիր էր». դատը շահած Ամատունի Վիրաբյանը չի պատրաստվում այս իշխանությունների հետ աշխատել
Վարչապետի խորհրդականն աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով կգործուղվի Սյունիք
113 միլիոն եվրո հանրագումար. Ուշագրավ դրվագներ Հենրիխ Մխիթարյանի մասին
Դատարանը ամբողջությամբ բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի հայցը
ՀՀ ՄԻՊ. Գերիների վերադարձը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում
16:40
ԱՄՆ-ը Իրաքից 200 զինվորականների է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արևելք. Syria TV
Կառավարությունն առաջարկում է Ամանորին ոչ աշխատանքային դարձնել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը
16:20
Մադուրոն ԱՄՆ-ի նոր իշխանություններին հորդորել է դադարեցնել դիվականացնել Վենեսուելային
Գլխավոր դատախազի տեղակալի վերաբերյալ հրապարակման մեջ փաստերը կեղծված են. պարզաբանում
Դատարանի որոշմամբ` Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում
Նախագահը ստորագրել է կուսակցությունների մասին օրենքը
16:09
Հայ դատի «բայդենյան առաջնահերթությունները»

Պուտինը հասկացրեց՝ Մոսկվան իրեն այլ կերպ կպահեր, եթե Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը պատերազմի ընթացքում

«Հարավային Կովկասի համար 5 տարին չափազանց մեծ ժամկետ է։ Այդ ժամանակաշրջանում շատ ջրեր կհոսեն, ու այդ կոնտեքստում ձեր վարչապետի հայտարարությունը բավականին տարօրինակ է թվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ռուսական  խաղաղապահ զորքերի՝ Արցախում մնալու ժամանակահատվածը հինգ տարուց հետո կարող է երկարաձգվել։

Միևնույն ժամանակ Տարասովն ընդգծեց՝ հայտարարությունը նաև տարօրինակ չէ այն իմաստով, որ ձեռք բերված համաձայնության մեջ հստակ նշվում է, որ ռուսական  խաղաղապահ զորքերն այնտեղ հաստատվում են հինգ տարի՝ հնարավոր երկարաձգմամբ, եթե կողմերը որևէ առարկություն չունենան. «Հինգ տարին բավականին երկար ժամկետ է։ Բաքուն ու Երևանը հասկանում են, որ հակամարտությունն արագ կարգավորելը բարդ է լինելու, և որ հինգ տարիների ընթացքում պետք են համալիր միջոցառումներ, որոնք կանցկացնեն ոչ միայն խաղաղապահները։ Պետք են քաղաքական գործընթացներ, որոնք կորոշեն Ղարաբաղի կարգավիճակը։ Հիմա այդ ամենը ընդամենը տեսություն է։ Գործնականում դեռ բանակցությունները չեն սկսվել, խաղաղապահները գտնվում են հակամարտության գոտում։»։

Մեր այն դիտարկմանը՝ այս փուլում Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը ի՞նչ կտա, և պետք չէ՞ր արդյոք դա անել նախքան նոյեմբերի 9-ի կնքված համաձայնությունը, Տարասովը պատասխանեց. «Դուք գրագետ հարց եք բարձրացնում, որի մասին Պուտինը խոսեց Մոսկվայում։ Ինչո՞ւ այս ընթացքում չճանաչվեց Ղարաբաղի անկախությունը։ Բոլորին թվում էր, որ պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանը կարող է գնալ այդ քայլին, և դա կփոխեր հակամարտության բնույթը։ Պուտինը հասկացրեց, որ նման պայմաններում Մոսկվան իրեն այլ կերպ կպահեր։ Ընդ որում՝ Պուտինը պատահական չբերեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի օրինակը։ Այսինքն՝ մենք կայացրեցինք նման որոշում՝ անկախ այն բանից, որ աշխարհում դա ոչ ոքի դուր չէր գալիս։ Ի՞նչ էր մտածում Երևանը։ Գուցե վախենում էր փլուզել Մինսկի խումբը, որը աշխատում էր այլ սցենարով։ Բացի այդ՝ Հայաստանը բարդ իրավիճակում էր, որովհետև Ղարաբաղում պատերազմն իրավաբանորեն ընթանում էր Ադրբեջանի տարածքում»։

Ստանիսլավ Տարասովը նաև կարծում է, որ Հայաստանն ուներ պատրանքներ, որ դա կանի մեկ այլ պետություն. «Օրինակ՝ Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր։ Ֆրանսիացիները դա անում են այն ժամանակ, երբ այլևս որևէ նշանակություն չունի։ Եթե ավելի վաղ արվեր, ապա  դա նույնիսկ կարող էր կանգնեցնել պատերազմը։ Իսկ հիմա դա հարված է Մինսկի խմբին։ Մինսկի խումբն այժմ պետք է աշխատի նոր օրակարգով, պետք է որոշվի Ղարաբաղի կարգավիճակը։ Մադրիդյան սկզբունքները, Կազանյան փաստաթուղթն այլևս աշխատող չեն։ Պետք է նոր օրակարգ ձևավորվի, ինչի համար ժամանակ ու ջանքեր են պետք։ Խաղն այժմ ընթանում է  այլ սցենարով ու այլ նպատակներով»։

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում