Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այլևս կա 2-1 ձևաչափ՝ Անկարան, Բաքուն մի կողմում, Մոսկվան՝ մյուս․ Ռուսաստանի դիրքային խոշոր պարտությունը

Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Հայաստանի վերաբերյալ ամեն բան, մեր պետության ապագայի վերաբերյալ գրեթե ամեն ինչ գտնվում է Ռուսաստանի Դաշնության ձեռքում: Ինչպես կվերաբերվի դրան որևէ քաղաքացի՝ անկախ կարգավիճակից, սա առանձին հարց է: Բայց ակնառու է, որ խոսքը գոյություն ունեցող իրողության մասին է, որն էլ իր հերթին մնում, ավելորդ է դարձնում քննարկումը, թե ինչ կա անելու կամ ինչ կարող ենք անել: Դա որոշում է Ռուսաստանը, հետևաբար՝ կարճ պատասխան կա՝ մենք չենք կարող անել ոչինչ: Մյուս կողմից, սակայն, այդ պատասխանը կարճ ճանապարհ է նաև դեպի ինքնաոչնչացում: Ըստ այդմ, եթե որևէ մեկը մտադիր է տանել Հայաստանն այդ ճանապարհով, ապա դա, թերևս, պակաս ոտնձգություն չէ պետության անվտանգության ու ապագայի նկատմամբ, որքան այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ: Հետևաբար, փոխվում է իհարկե հարցադրումը, հարցադրման տրամաբանությունը ինչ անելու վերաբերյալ, սակայն չի վերանում դրա հրատապությունը: Պարզապես խնդիրն այժմ այն է, թե ինչ կարող ենք անել Ռուսաստանի հետ առավելագույնս արդյունավետ աշխատանքի համար, որպեսզի դրա միջոցով կարողանանք լավագույնս մոտիվացնել Կրեմլին այս իրավիճակում առավելագույն հոգածության տակ վերցնել հայկական մնացյալ շահերն ու իրավունքները, փորձելով առաջ մղել դրանք առաջիկա քաղաքական-դիվանագիտական գործընթացում:

Գլխավոր խնդիրն, անշուշտ, Մոսկվային հավաստիացնելն է, որ Հայաստանին հնարավորինս արագ խաղ վերադարձնելը, Հայաստանի սուբյեկտության վերականգնմանն ուղղված կայուն ջանքի գործադրումը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի շահից: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը ռեգիոնալ անվտանգության երաշխավորն են: Առերևույթ՝ պատերազմական իրողություններն արձանագրող այդ հայտարարությունը խորքային առումով այլ բան չէ, քան հստակ ակնարկ տողատակով, որ արցախյան հարցում այլևս կա 2-1 ձևաչափ՝ Անկարան և Բաքուն մի կողմում, Մոսկվան՝ մյուս: Այսինքն՝ եթե նախկինում Անկարան խոսում էր 2-2 ձևաչափի մասին, պատերազմի առաջին օրերին կամ դրանից առաջ արվող ակնարկներով և հայտարարություններով, ապա այժմ արդեն խոսում է 2-1 ձևաչափի մասին՝ հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի: Ավելին, եթե դրան ավելացնենք նաև ահաբեկիչների գործոնը և ներկայումս արդեն նրանց ընտանիքներին Կովկաս բերելու նախաձեռնությունը, ապա Ռուսաստանի դիրքային պարտությունը դառնում է անհամեմատ ավելի խոշոր: Այստեղ է, որ Հայաստանի սուբյեկտության հնարավորինս արագ վերականգնումը դառնում է էական անհրաժեշտություն: Մյուս կողմից պարզ է նաև, որ դա չի կարող լինել մեխանիկական գործընթաց, ըստ այդմ, կա հարց՝ իսկ ինչ է պահանջվում դրա համար Հայաստանից:

Հայաստանից դրա համար պահանջվում է իհարկե, նախ, կայունություն և ներքին իրավիճակի հանրային լեգիտիմություն: Միաժամանակ, սակայն, այդ հիմքի վրա պահանջվելու է քաղաքական միտք և գաղափարական բազա, որովհետև Հայաստանի սուբյեկտություն ասվածը չի կարող լինել նպատակ, այլ պետք է լինի միջոց: Իսկ դրա համար հենց պետք է քաղաքական միտք և գաղափարական բազա: Բաներ, որոնք մշտապես եղել են հայաստանյան քաղաքական իրականության, մեղմ ասած, աքիլլեսյան գարշապարը: Արցախի և հաղթանակի կորուստը, խոշոր հաշվով, սկսվել է հենց այդ հաղթանակին բերած մտքի և գաղափարների կորստից:

Նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանում և Արցախում, Հայաստանի և Արցախի շուրջ, ամենից շատ քննարկման կարիք ունեցողը իրավիճակը գոնե փշրանքներով փրկելու հրամայականն է, հետևաբար՝ հնարավոր անելիքների շուրջ քննարկումը: Մի բան, որն այսօր չկա: Մյուս կողմից, սակայն, այդ քննարկումը թվում է ամենից ավելորդը, հաշվի առնելով մի ցավագին իրողություն՝ այսօր չկա ոչ միայն ազատագրված Արցախի տարածքի ահռելի մասը, այլև չկա հայկական պետականության բավարար սուբյեկտություն, որպեսզի դրվեն լուծելի ինչ-որ խնդիրներ՝ կապված նոյեմբերի 9-ով թվագրված ռեգիոնալ նոր ստատուս-քվոյի, հայկական իրավունքների, Արցախի և անգամ Հայաստանի, լայն իմաստով, անվտանգության ապահովման հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում