Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

Այս իշխանությունից դժգոհ լինելը դեռևս 16 կուսակցություններին սատարելու հիմք չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանն իր վերջին հեռուստաուղերձի ժամանակ հիմնականում կենտրոնացավ նախկինների վրա։ Նրա խոսքով նրանք ուզում են պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս ու արյունով գան իշխանության։ Նախկինների վերադարձով վախեցնելը իշխանությունը պահելու արդարացում է, թե կան դրա նախադրյալները։

Նախկինների կամ նրանց վերադարձի հնարավորության վրա կենտրոնանալը պետք է դիտարկել ամբողջական պատկերի մեջ՝ բավական երկար ժամանակահատվածի ընթացքում:

Իսկապես, կա հեղափոխությամբ իշխանությունից հեռացվածների և քանակ ու «ազգային միասնության» պատրանք ստեղծելու, իրենց հավակնություններն այդպիսով ավելի ծանրակշիռ դարձնելու համար նրանց ձայնակցող մարդ-կուսակցությունների մի բույլ: Նրանք տիրապետում են լուրջ լծակների, որոնց թվում են դատական համակարգում պահպանված կապերը, որոնք թույլ են տալիս խուսափել թե նախկինում, թե վերջին օրերին կամ շաբաթներին կատարած հակաօրինական գործողությունների համար պատասխանատվությունից:

Մյուս կողմից, եկեք մտովի վերադառնանք սեպտեմբերի 26, երբ պատերազմը դեռ չէր սկսվել. արդեն իսկ ամիսներ շարունակ ձևավորվում էր մի իրավիճակ, որում նախկինների ակտիվությունը գործող իշխանության համար պատրվակ էր՝ հետհեղափոխական ընթացքից, և հատկապես համակարգային բարեփոխումների բացակայությունից դժգոհ աջակիցների լոյալությունն ու հետագայում նաև քվեները ստանալու համար: Իսկապես, նախկիններին ազդեցության լծակներից զրկելու և ասպարեզից հեռացնելու համար, ըստ էության, ոչինչ չարվեց: Հաշվենք թեկուզ ոչ թե հեղափոխությունից, ոչ էլ նույնիսկ ընտրություններից հետո անցած ժամանակը, այլ ԱԺ հանձնաժողովների ու կառավարության ձևավորումից հետո. մեկուկես տարի, երբ, ինչպես ասում են, մուրճն էլ էր իրենց ձեռքը, մեխն էլ: Ի՞նչ եղավ անցումային արդարադատությունը, դատական համակարգի բարեփոխումը, վեթինգը և այլն: Հեղափոխության իսկապես ահռելի պոտենցիալը մսխվեց ՀԴՄ կտրոն չտվողների դեմ պայքարի վրա, իսկ քննադատության արձագանքը քննադատության իրավունքը միայն «քայլածներին» վերապահող ելույթներն էին: Դրան գումարվել է «իզմերի» մերժումը՝ գաղափարական դատարկությամբ, որի տրամաբանական հետևանքը գաղափարական լուրջ մրցակիցներին և կուսակցական համակարգի կայացմանը խոչընդոտելն էր՝ անգամ նաև սեփական կուսակցության ինստիտուցիոնալ չկայացման գնով:

Արդյունքում գործող իշխանությունը նախկինների վերադարձով վախեցնելով իշխանությունը պահելու իր մտադրությամբ ինքն ապահովեց նրանց վերադարձի նախադրյալները՝ ցուցաբերելով անհիմն ինքնավստահություն և ընդունակ չլինելով հաշվարկել իր վարկանիշի համար ծանր հարվածի՝ այդ թվում պատերազմի հավանականությունը:

Վարչապետը կառավարության կազմում էական փոփոխություններ է իրականացրել և գործընթացը դեռ շարունակվում է։ Մի շարք նախարարներ փոխվեցին։ Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզը նոր կադրերով հնարավո՞ր է կյանքի կոչել, և արդյո՞ք պահանջված 6 ամիս ժամանակը կարող է վճռորոշ լինել այս իշխանության համար։

Այն իսկապես կարող է վճռորոշ լինել՝ համակարգային փոփոխություններ կամ տնտեսական առաջխաղացում ապահովելու անընդունակության պայմաններում: Չեմ ակնարկում, որ նորանշանակ կադրերը բավականաչափ ընդունակ չեն, քավ լիցի. ուղղակի առաջխաղացման համար բազմաթիվ օբյեկտիվ խոչընդոտներ կան: Վարկանիշի հետագա կորուստն, ամենայն հավանականությամբ, անխուսափելի է, և այդ դեպքում ժամանակը ձգելն առավել վնասակար է:

Մյուս կողմից 16 կուսակցությունները շարունակում են պահանջել վարչապետի հրաժարականը, դրան զուգահեռ էլ փնտրում են իրենց միջից վարչապետի հարմար թեկնածու։ Մամուլը տարբեր անուններ է հրապարակում, որոնք իբր Ռուսաստանի համաձայնությամբ են։ Ձեր կարծիքով կհաջողվի՞ ընդդիմության ներսից վարչապետի թեկնածու ընտրել, որը կարողանա համախմբել բոլորին ու իշխանությունից դժգոհ զանգվածին։

Այդ՝ արդեն իսկ, անկախ ամեն ինչից, մերժված ուժերի կողմից, բոլորին համախմբելը գրեթե անհնար է, և դա հույս է ներշնչում: Գործող իշխանությունից դժգոհ լինելը դեռևս այդ կուսակցություններին սատարելու հիմք չէ՝ եթե իշխանությունն ինքն իր վատ հաշվարկված գործողություններով դրան չնպաստի:

ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղապահների գործունեությունը 5 տարով չի սահմանափակվի։ Արդյոք սա նշանակում է, որ ռուսները երկար ժամանակով են մտել մեր տարածք ու գործընթացները անշրջելի են։

Եթե հարևանների հետ փոխվստահություն ու հարատև խաղաղություն ապահովելու համար բավականաչափ իմաստնություն ու հմտություն դարձյալ չդրսևորվի, երկարաժամկետ կայանման ռուսական ծրագիրն իսկապես կարող է իրականություն դառնալ: Եթե, իհարկե, շաբաթն ուրբաթից շուտ չգա և տնտեսական անկման ու ներքին անկայունության արդյունքում Ռուսաստանը չորոշի ազատվել այդ ավելորդ բեռից: Այս պատճառով էլ երկարաժամկետ առումով անվտանգության ապահովումը կրկին միակողմանիորեն Ռուսաստանի հետ կապելը հղի է նոր վտանգներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում