Saturday, 20 04 2024
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»

Իրանը կարող է շատ դրական դեր խաղալ ռազմագերիների և վիրավորների փոխանակման և հումանիտար աջակցություն ցուցաբերելու աշխատանքներում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը

-Պարոն Շահմուրադյան, Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել էր Իրանի ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչիի հետ, քննարկել էին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Ձեր կարծիքով՝արդյոք Հայաստանն այսօր այն վիճակում է, որ Իրանի համար հետաքրքրություն կներկայացնի՞։

-Հատկանշական է, որ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին արցախյան պատերազմի ընթացում, այցելելով Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա, փորձեց Իրանի կողմից պատրաստված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում տալու նախագիծը ներկայացնել բախվող կողմերին և պատերազմի մեջ ներգրաված երրորդ երկրին, սակայն Իրանի կողմից առաջարկված նախագծում առկա անորոշությունների և Հայաստանի համար ոչ նպաստավոր պայմանների պատճառով այդ նախագիծն այնքան էլ չողջունվեց դերակատար երկրների և մասնավորապես Երևանի կողմից։ Սակայն, հայկական կողմի համար անշահավետ հայտարարությունով արձանագրված պայմաններում պատերազմի ավարտն անուղղակիորեն ազդել է Իրանի տարածաշրջանային շահերի և առևտրային անվտանգության վրա, ինչի հանդեպ չի կարող անտարբեր մնալ Թեհրանը։

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիի հետ նոյեմբերի 22-ին Թերանում կայացած հանդիպման ժամանակ դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում և  ԼՂ-ում  ստեղծված իրավիճակի ու ընթացիկ զարգացումների մասին: Ինչպես հայտնի է, հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում ստեղծված պայմաններում Հայաստան-Իրան փոխշահավետ և փոխհամաձայնեցված համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները: Սա նշանակում է, որ Իրանի համար անչափ կարևորություն ունի իր հյուսիսարևմտյան սահմաններում տեղի ունեցող գեոպոլիտիկ փոփոխությունները և դրանից բխող հետևանքներն՝ Իրանի ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության և առավել ևս տնտեսական ու տրանսպորպային անվտանգության վրա։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էի, այժմ ուշացումով Իրանը հասկացել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը կովկասյան տարածաշրջանում, որին ավելացել է նաև Իսրայելի գործոնը, լուրջ սպառնալիք է՝ ուղղված Իրանի ազգային անվտանգության և տնտեսական շահերի դեմ: Թուրքիայի և Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում  և թաքֆիրական ահաբեկիչների տեղակայումն Իրանի հյուսիսային սահմանների հատվածում իրոք լուրջ սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությանը, և՛ տնտեսական, և՛ քաղաքական շահերին:

Նոյեմբերի 26-ին ԻԻՀ ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը և Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը տեսակոնֆերանսի միջոցով քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և հետպատերազմյան իրավիճակը տարածաշրջանում: Կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման անհրաժեշտությունը:

Կարևորն այն է, որ մասնավորապես քննարկվել են Խոդաֆերինի ջրամբարի, Ռաշթ-Աստարա երկաթուղու, Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների շահագործման, երկու երկրների միջև համատեղ գործակցության և այլ  հարցեր: Զարիֆը և Բայրամովը նշել են, որ Իրանի և Ադրբեջանի  ընդհանուր սահմանները խաղաղության, բարեկամության և համագործակցության սահմաններ են և կարևորել են դրանց անվտանգությունը պահպանելու անհրաժեշտությունը:

Թեհրանի նման մոտեցումը ցույց է տալիս, որ Իրանը աստիճանաբար փորձում է համակերպվել Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական և անվտանգության առումով անբարենպաստ պայմանների հետ և ավելի սթափ մոտեցում դրսևորել համատեղ շահերն ապահովելու համար։ Ինչպես հայտնի է Իրանը Մերձվոր Արևելքի, Միջին Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում բազմավեկտոր քաղաքականության է վարում և իր ռազմավարությունը ձևավորում է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական փոփոխությունների և առկա ու հետագա զարգացումների համատեքստում։ Ինչ վերաբերում է Իրանի և Հայաստանի անցյալի ու ներկայի հարաբերությանը, անկասկած Հայաստանը կարևոր դեր ունի Իրանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային անվտանգության մարտավարական և ռազմավարական պլաններում և Հայաստանը, որպես կովկասյան տարածաշրջանի դերակատար երկիր՝ միշտ էլ հետաքրքրություն է ներկայացնում Իրանի համար և այժմ ստեղծված պայմաններում, երբ տարածաշրջանային գեոպոլետիկ փոփոխություններն այնքան էլ չեն նպաստում Իրանի շահերին, Թեհրանը կփորձի աշխարհաքաղաքական հավասարումները շրջել իր օգտին և նոր որակ մտցնել իր և Երևանի հարաբերություններում։ Դա բխում է  և՛ Իրանի,  և՛ Հայաստանի շահերից, որի նկատմամբ չպետք է անտարբեր մնան Հայաստանի իշխանությունները։

-Իրանը կարո՞ղ է որոշակի օրակարգ քննարկել Հայաստանի հետ:

-Ոչ թե Իրանը կարող է, այլ հենց Հայաստանն անպայման պետք է որոշակի քաղաքական, գեոպոլետիկ, սահմանային, տրանսպորտային և, ամենակարևորը, հետպատերազմյան ստեղծված իրավիճակը և պատերազմից տուժածներին մարդասիրական օգնության, ռազմագերիների փոխանակման, անհետ կորածների և պատերազմի հտևանքով Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքներին հասցված վնասների և շատ այլ հարցերի օրակարգով քննարկումներ անցկացնի իրանական գործընկերների հետ։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանային հարցերի և Լեռնային Ղարաբաղում խաղաղություն և կայունություն հաստատելու համար պատրաստ է համագործակցել բախվող երկու կողմերի հետ և հաշվի առնելով Իրանի  հարաբերություներն Ադրբեջանի հետ, կարծում եմ, որ Թեհրանը կարող է և ունի այն պոտենցիալ ուժն ու կամքը, Հայաստանին աջակցելու հետպատերազմյան հրատապ հարցերը կարգավորելու համար։ Առնվազն կարող եմ վստահեցնել, որ ռազմագերիների և վիրավորների փոխանակման և փախստականներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու աշխատանքներում Իրանը կարող է շատ դրական և մեծ դեր խաղալ բախվող կողմերի միջև։

-Հայ-իրանական հարաբերությունների զարգացման ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում հիմա։ Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է պատվիրակություն կազմի գնա Իրան և հումանիտար օգնություն խնդրի այդ երկրի իշխանությունից։ Իրանը պատարստ է այդ օգնությունը տրամադրե՞լ։

-Վերջին 30 տարիների ընթացքում Իրան -Հայաստան հարաբերությունները միշտ էլ եղել են բարեկամական և կառուցողական, և ես չեմ հիշում այդ երկար տարիների ընթացքում որևէ վիճելի հարց առաջացած լինի երկու երկրների հարաբերություններում։ Անկեղծ ասած,  Իրանի պետական այրերը բոլոր իշխանությունների ժամանակաշրջանում դրական են գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունները և չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, միշտ էլ խոստովանել և ընդգծել են, որ Իրան- Հայաստան համատեղ սահմանը Իրանի շրջապատի տարածքի և հարևան երկրների հետ ամենախաղաղ և կայուն սահմաններն են համարվում և Իրանը կապված իր անվտանգության հարցերին, որևէ լուրջ պրոբլեմ չի ունեցել բարեկամ Հայաստանի կողմից։

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից հումանիտար օգնություններ ստանալու նպատակով  պետական պատվիրակություն գործուղելու Թեհրան անհրաժեշտությանը, նշեմ որ այդ առաջարկության կողմնակիցներից եմ եղել նաև ես և համարում եմ, որ դա կարող է օգնել Հայաստանին պատերազմի անհետ կորածների որոնողական աշխատանքներում և ռազմագերիների փոխանակման գործում  Իրանի անվերապահ աջակցությունը ապահովելու համար և այդ աշխատանքներում Իրանի ներգրավածությունը կնպաստի խնդիրների արագ կարգավորմանը, չնայած արդեն հայաստանյան կողմի հասկանալի ձգձգումների պատճառով ժամանակ ենք կորցրել, սակայն հիմա էլ նման քայլը ուշացած չէ և կարող է ազդել տարածաշրջանում հետագա գործընթացների կարգավորման վրա։

Այդ ուղղությամբ պետք է նշել, որ իրանական կողմը ոչ մի պատճառ չունի չհամագործակցել Հայաստանի հետ և այստեղ անհրաժեշտ է հայկական կողմի համապատասխան մարմինների շփումներն ավելացնել Իրանի պետական պաշտոնյաների հետ՝ տեղեկությունների փոխանակման և գործակցության ընդլայնման առումով։

Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին և հետագա զարգացումներին, կարծում եմ, որ Հայաստանի և Իրանի համար ստեղծված աշխարհաքաղաքական և անվտանգության առումով անբարենպաստ պայմանները կողմերին ստիպում է ավելի սթափ մոտեցում դրսևորել համատեղ շահերն ապահովելու համար։ Այժմ Իրանում, զգալով արցախյան պատերազմի ընթացքում թույլ տված ռազմավարական և քաղաքական սխալները, լուրջ քննարկումներ են ծավալվել Հայաստանի հետ հարաբերությունները վերագնահատելու և վերաիմաստավորելու առումով։

Այստեղ ավելացնեմ, որ վերջին օրերին Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ՝ հումանիտար օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի փախստականներին։ Իրանի Կարմիր Մահիկի ընկերության ղեկավար Քարիմ Հեմաթին հայտարարել է Կարմիր Մահիկի ընկերության պատրաստակամությունը՝ օգնելու և օժանդակելու Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տեղահանված փախստականներին:

Սա վկայում է, որ Իրանը զգալով իր դիրքերի թուլացումը Կովկասյան տարածաշրջանում փորձում է տարբեր ոլորտներում իր ներկայությունը հաստատել Լեռնային Ղարաբաղում և հետագայում զարգացնել իր տնտեսական հարաբերությունները թէ՝ Հայաստանի և թէ՝ Ադրբեջանի հետ։ Ուստի Հայաստանը չպետք է առիթը կորցնելով թույլ տա Թուրքիային և Ադրբեջանին իրենց տնտեսական և աշխարհաքաղաքական հարաբերությունները խորացնեն ԻԻՀ հետ և օր առաջ պետք է վերանայել և վերադասավորել Իրանի և Հայաստանի հարաբերությունները բոլոր ոլորտներում։

-Պարոն Շահմուրադյան, արդյոք տեղի ունեցածից հետո Իրանը կվերանայի՞ իր պասիվ դերակատարությունը։

-Ինչպես ավելի վաղ հայտարարել եմ, ստեղծված իրավիճակից անհապաղ դուրս գալու նպատակով և դասեր քաղելով անցյալի անգործունյա մոտեցումներից ու երկու բարեկամ երկրի տնտեսական և աշխարհաքաղաքական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ թույլ տված անցյալի բացթողումներից, թե՛   Հայաստանի իշխանությունները, և թե՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ներկայիս դրությամբ, վերանայելով անցյալի սխալները, օր առաջ պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն առևտրատնտեսական, քաղաքական, ռազմական, տրանսպորտային, էներգետիկ, մշակութային, գիտատեխնիկական, գյուղտնտեսական և այլ ոլորտներում ռազմավարական ամուր և երկարատև՝  համագործակցությունների ընդլայնման և խորացման նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ: Սա երկու բարեկամ և հարևան ժողովուրդների համատեղ շահերից է բխում և, թերևս, վերջին պատերազմը ապացուցեց կողմերին, որ այս կարևոր տարածաշրջանում իրենց պետական գոյությունը վերահաստատելու և բոլոր ուժերը համախմբելու համար պետք է վերանայել անցյալի սխալները և առավել խորացնել քաղաքական, տնտեսական և անվտանգության համագործակցությունները։ Հատկանշելի է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած աղետալի պատերազմը և դրանց բխող հետագա հարցերը մեծ զդեցություն են թողնելու ինչպես Իրանի և Հայաստանի հարաբերություններում այնպես էլ Իրանի, Թուրքիայի և  Ադրբեջանի հարաբերություններում։ Այստեղ չպետք է միային Իրանին մեղադրել իր պասիվ և սխալ քայլերի և մոտեցումների համար, քանի որ հայկական կողմը ևս նույնքան պասիվ քաղաքականութանն վրեց պատերազմի ընթացքում Իրանի նկատմամբ։ Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում սկսված պատերազմից  մինչև նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումը, Իրանի կառավարության պաշտոնատար անձինք, արտաքին գործերի նախարարությունը, սահմանապահ ուժերը և ԻՀՊԿ-ի և բանակի ուժերն ու բարձր հրամանատարությունը հետևել են պատերազմի ընթացքին և հետագա զարգացումներին։ Սակայն Հայաստանի իշխանությունների և մասնավորաբար ՀՀ Արտաքին Գործերի նախարարության կողմից ոչ մի դիմում չներկայացվեց Իրանին աջակցության կամ միջնորդական դերակատարության վերաբերյալ, դեռ ավելին թեև ուշացումով և պատերազմի երկրորդ փուլում, ի հարկե ռազմավարական սխալ հաշվարկով և ադրբեջանամետ մոտեցումով, սա Իրանի ԱԳՆ էր, որ միջնորդական նախձեռնությամբ հանդես եկավ արցախյան պատերազմին վերջ տալու և խաղաղություն հաստատելու համար։

Իրանի ծրագիրը հիմնված է տարածաշրջանային առկա իրավիճակի, տարածաշրջանի ազդեցիկ երկրներ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ՝ Լեռնաին Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղթյամբ բանակցային գործընթացի մոտեցման վրա: Իրանն այս ծրագրով առաջարկում է տարածաշրջանային համագործակցության միջոցով հասնել հակամարտության կարգավորմանը, ապահովելով բոլոր կողմերի  պահանջները։

Ստեղծված իրավիճակում, Իրանին անհանգստացնում է Արցախ իրանական սահմաններում թաքֆիարական ահաբեկիչների ներկայությունը և Իսրայելի լրտեսական հավանական գործողությունները իր սահմանմերձ շրջաններում։ Փաստերը վկայում են, որ Իսրայելը  ոչ ուղղակի ներգրավվածությամբ պատերազմում,  փորձում  է ինչ-որ կերպ  թեժացնել  իրավիճակը տարածաշրջանում, որպեսզի ԱՄՆ-ի աջակցությամբ նոր խաղադաշտ պատրսատի Իրանի դեմ ուղղված իր հատուկ ռազմավարական նպատակների իրականացման համար: Զգալով այս անմիջական վտանգն իր սահմանների մոտ, որի մեկ դրսևորումն հենց տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին, Թեհրանի շրջակայքի Դամավանդ շրջանում   Իրանի ՊՆ հետազոտության և նորարարության կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի դեմ ահաբեկչական մահափորձի ակտը, որի արդյունքում զոհվեց ատոմային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն։

Իրանի համար արդեն պարզվել է, որ Ադրբեջանը երկար տարիներ Իսրայելից գնել է անօդաչու թռչող սարքեր և տարբեր տեսակի զենք և զինամթերք: Այս տեսանկյունից Իսրայելը դիտարկվում է, որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, ուստի Իրանը չի կարող Ադրբեջանին դիտել որպես վստահելի գործընկեր: Ոստի Իրանը անպայման կփորձի Ռուսաստանի օգնությամբ իր հարաբերությունները բալանսավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարածաշրջանում և անվտանգության ոլորտում վերանայել իր հարաբերությունները Հայաստանի հետ։

Մյուս կողմից, հաշվի առնելով Հայաստան-Իրան հարաբերությունների և տնտեսական կապերի ու գործակցության կարևորությունը երկու հարևան և բարեկամ երկրների համար և հաշվի առնելով Իրանի կարևորությունը Հայաստանի համար, որպես տարածաշրջանի միակ մուսուլման բարեկամ երկիրը, և նմանապես Հայաստանի կարևորությունը Իրանի համար, որպես միակ քրիստոնյա վստահելի հարևան և ԵԱՏՄ-ում աղդեցիկ և դերակարար երկիր ու Ռուսաստանի դաշնակից, որի սահմանների կողմից ոչ մի վտանգ չի սպառնում Իրանին, պետք է ասել, որ երկու կողմերի առևտրական, տնտեսական, քաղաքական և անվտանգային ոլորտներում համագործակցությունները իրոք անբավարար են և պետք է այդ ուղղությամբ շատ լուրջ քայլեր ձեռնարկել:

Հետևաբար արցախյան վերջին պատերազմի առաջացման և դրա հետևանքների ու ազդեցությունների ամբողջ փաթեթը, կարիք ունի պարզաբանման և ստուգման, որի համար անհրաժեշտ է հայկական և իրանական  կողմերի պաշտոնական և պետական անձանց շփումները և իրավապահ մարմինների ու սահմանապահ ուժերի սերտ համագործակցությունը։ Դա կարող է օգնել կողմերին այսուհետ ճիշտ ընկալումով ձևավորել Լեռնային Ղարաբաղի հակամրտության շուրջ ստեղծված իրավիճակի գնահատման և ապագ գործումեության քայլերը։

Չնայած Իրանին էմբարգոյի ենթարկելու նպատակով ԱՄՆ-ի կողմից ճնշում է գործադրվում հարևան երկրների վրա, սակայն պետք է հաշվի առնել, որ այս իրավիճակը չի կարող երկար տվել և ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընրրությունների արդյունքում նորընտիր նախագահ  Ջո Բայդենի թիմի իշխանության գալով, ի վերջո Իրանը կարող է հաղթահարել ստեղծված խոչընդոտները և շարունակել իր տնտեսական, քաղաքական, առևտրական և ռազմական համագործակցությունները այլ երկրների հետ:

Այստեղ Հայաստանը օգտագործելով առիթը պետք է փորձի պաշտպանական և ռազմական աջակցության ոլորտում նույնպես համագործակցել Իրանի հետ, հատկապես որ Հայաստանը ռազմական ԱԹՍ-ի և հետախուզական դրոնների նախագծման, արտադրման և օգտագործման բնագավառներում լայն փորձ ու հնարավորություն ունի, որը կարող է կիսել հարևան երկրի հետ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում