Իտալական ընկերությունն արտադրել է 7 միլիոն դոլար արժողությամբ պայուսակ: Սա աշխարհի ամենաթանկ աքսեսուարն է, գրում է Daily Mail-ը: Պայուսակը ալիգատորի կաշվից է: Դրան ամրացված են սպիտակ ոսկուց և թանկարժեք քարերից զարդեր՝ թիթեռների տեսքով:
Այսպիսի ընդամենը երեք պայուսակ լույս կտեսնի: Դրանց վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի բարեգործոթյանը: Ստեղծողները նախատեսում են միջոցներն ուղղել օվկիանոսը պլաստիկից մաքրելու աշխատանքներին: