Ճաղատությունը կանխելու համար հարկավոր է բավարար քանակությամբ B12 վիտամին օգտագործել: Այս մասին Express հրատարակությանը հայտնել է բժիշկ-տրիխոլոգ Ֆիլիպ Գինգսլին: Ըստ բժշկի, այս վիտամինը բարենպաստ ազդեցություն ունի արյունաստեղծ օրգանների վրա: B12-ի դեֆիցիտի դեպքում մյուս օրգանների նման, մազերը քիչ թթվածին են ստանում, և սկսում են թափվել:
Գինգսլին առաջարկում է ոչ միայն սինթետիկ վիտամիններ օգտագործել, այլև անհրաժեշտ միկրոտարրերը ստանալ սննդից։ Օրինակ՝ B12 կա հորթի մսի, լյարդի, կաթի, ինչպես նաև ձկների ու պանրի մեջ: Ցավոք, վիտամինը ոչնչանում է ջերմային մշակման արդյունքում: