Մոնտենեգրոյի արտաքին գործերի նախարարությունը նախքան նախարարների կաբինետի լուծարումը Սերբիայի դեսպան Վլադիմիր Բոզովիչին հայտարարել է անցանկալի անձ:
«Նախօրեին բազմաթիվ բանավոր և գրավոր նախազգուշացումներից հետո դեսպան Բոզովիչը 1918 թ.-ին Պոդգորիցայում ապօրինի և ոչ լեգիտիմ Սկուպշչինան անվանել է Չեռնոգորիայի ժողովրդի «ազատագրում» և «ազատ կամք», ինչը ևս մեկ անգամ ուղղակիորեն նվաստացրել է իրեն դիվանագիտորեն հյուրընկալող պետությանը», – հայտարարել է նախարարությունը արտաքսման պատճառի մասին:
Բացի այդ, Չեռնոգորիան դեսպանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու և անընդունելի պահվածքի մեջ: Դիվանագետի արտաքսման վերաբերյալ գրությունը նրան անձամբ կփոխանցվի: