Իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից հետո իսրայելական դիվանագիտական առաքելություններն ամբողջ աշխարհում խստացրել են անվտանգության միջոցառումները: Նրանք նաև բարձրացրել են սպառնալիքի մակարդակը՝ հայտնում է Voenniy Obozrevatel Telegram հեռուստաալիքը՝ հղում կատարելով 12-րդ ալիքին:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանն անպայման պատասխանելու է իրանցի գիտնականի սպանությանը: Նրա խոսքով՝ Իրանի գործողությունները կհետևեն «ճիշտ ժամանակին»: