Փարիզի Լուվրի թանգարանը աճուրդի կդնի ժամանակակից նկարիչների ավելի քան 20 աշխատանքներ, ինչպես նաև եզակի ծառայություններ`«հազվագյուտ փորձ վերապրելու» համար, այդ թվում` «Ջոկոնդա»-ի (Մոնա Լիզա) ամենամյա ցուցադրությանը ներկա գտնվելու հնարավորությունը, երբ այն դուրս է բերվում ցուցաբեղկից: Այս մասին ասվում է Christie’s աճուրդի տան հայտարարության մեջ:
Լուվրը իր պատմության մեջ առաջին անգամ աճուրդի է հանում 24 լոտ՝ ներառյալ ժամանակակից նկարիչների կողմից տրամադրվածները, ինչպես նաև թանգարանի կողմից տրամադրված եզակի առաջարկներն ու ծառայությունները, նաև լոտեր, որոնք ստեղծվել են համաշխարհային ապրանքանիշերի հետ համատեղ: