Axios կայքը առաջ է քաշել իրանցի միջուկային գիտնականի սպանության պատճառների իր վարկածը: Հրապարակման համաձայն՝ ակցիայի պատվիրատունրերը ցանկանում էին խափանել Բայդենի բանակցությունները Իրանի ղեկավարության հետ միջուկային գործարքի վերաբերյալ: Լրագրողները վստահ են, որ Թրամփն ու Նեթանյահուն պատրաստվում էին բարդացնել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի կյանքը:
Այս շաբաթ հայտնի դարձավ նաև Իսրայելի վարչապետի՝ Սաուդյան Արաբիա այցի մասին: Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա այնտեղ հանդիպել է թագաժառանգ արքայազն Մոհամմադ բին Սալման Ալ Սաուդի հետ: Բայց իշխող տոհմի ներկայացուցիչն ինքը հերքում է այս ամենը: