Չճանաչված Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին հայտարարել է Մոլդովայի ընտրված նախագահ Մայա Սանդուի հետ երկխոսության պատրաստակամության մասին, այդ մասին նա ասել է «Առաջին Մերձդնեստրի» հեռուստաալիքի եթերում:
Ըստ նրա՝ անհրաժեշտ է «ճիշտ» գնահատել իրավիճակը, քանի որ Սանդուն անցել է նախընտրական բարդ շրջան: Նա նշել է, որ պետք է «չընդունել նրա նախնական հայտարարությունները»:
«Մենք պետք է հնարավորություն տանք, պետք է համբերատար լինենք, իսկ հետո կտեսնենք: Մենք պատրաստ ենք երկխոսության, պատրաստ ենք երկխոսության Մոլդովայում ցանկացած պաշտոնյայի հետ, որին Մոլդովայում ժողովուրդը վստահել է, այս դեպքում տիկին Սանդուի հետ », – ասել է Կրասնոսելսկին: