ԱՄՆ-ը Պարսից ծոց ուղարկեց USS Nimitz-ը Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը կրճատելու ծրագրերի ֆոնին: Այս մասին հայտնում է CNN-ի թղթակից Բարբարա Սթարը Twitter-ի իր էջում:
Լրագրողը, վկայակոչելով ռազմական ոլորտում իր աղբյուրը, նշել է, որ ավիակիրը Պարսից ծոց վերադարձնելու մասին որոշումը կայացվել էր իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից առաջ: USS Nimitz-ի հետ մեկտեղ ևս մի քանի նավեր կժամանեն տարածաշրջան: