Վրաստանի վարչապետի ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կարծում է, որ երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնումը կախված է Մոսկվայի քաղաքական կամքից: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը:
Նա նշել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային երթևեկությունն ընդհատվել է ռուսական կողմի որոշմամբ:
«Եթե նրանք (Ռուսաստանում) ունեն քաղաքական կամք, հնարավոր է թռիչքների վերականգնում, Վրաստանում ռուս զբոսաշրջիկների դեմ ռուսաֆոբիա տեղի չունեցավ», – նշել է Աբաշիձեն: