Thursday, 18 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

Ադրբեջանը ռիսկի չի դիմի կառուցելու այնպիսի ճանապարհ, որի ապագան մշուշոտ է լինելու

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնագրի կարևոր պայմանավորվածությունը տնտեսական, տրանսպորտային, ենթակառուցվածքային հաղորդակցության ապաշրջափակումը, շրջափակման դադարեցումն է, որը երկար տարիներ կիրառվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու հարակից շրջանների հանդեպ: «Դա մեծ հեռանկարների հնարավորություն է ստեղծում ինչպես այդ կարևոր ու բազմաչարչար տարածաշրջանի բոլոր բնակիչների ամենօրյա տնտեսական ու սոցիալական կյանքը կարգավորելու, այնպես էլ մի շարք ռազմավարական նախագծերի տեսանկյունից, ներառյալ՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք միջազգային միջանցքները, որոնց կարող են մասնակցել և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը, և՛ ՌԴ-ն: Այժմ, երբ արդեն վերացվել են քաղաքական խոչընդոտները, որպեսզի ընտրենք առավել հարմարավետ, առավել տնտեսող, առավել արդյունավետ երթուղիները, կարծում եմ՝ այս հեռանկարներն ակտիվորեն կիրականացվեն»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Իր հերթին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքները, երկաթգծերը, ճանապարհները կապաշրջափակվեն։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝  երկարաժամկետ կտրվածքով ճանապարհների ապաշրջափակման  հեռանկարն այնքան էլ իրատեսական չէ. «Այստեղ ավելի շատ խոսքը գնում էր  Նախիջևանի միջոցով  երկաթուղային ճանապարհով Հայաստանը Իրանին կապելու նախագծի և Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Ռուսաստան ճանապարհի մասին։ Եթե ավելի կոնկրետ նշեմ, ապա  նախատեսվում է, որ Հայաստանը Ադրբեջանի միջոցով կարող  է ճանապարհ ունենալ դեպի Ռուսաստան, որը կշրջանցի Լարսը, Նախիջևանի երկաթուղին կօգտագործի Իրանի հետ կապելու համար։ Իսկ Ադրբեջանն էլ կարող է Հայաստանի տարածքից օգտվել Սյունիքի մարզով կապվելու Թուրքիայի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը թերահավատ է, որ դա առաջիկայում հնարավոր լինի. «Դա  երկար կյանք չի ունենա, այդ ճանապարհը  անընդհատ կարող է փակվել։ Բացի այդ՝ ճանապարհ կառուցելու համար լուրջ ներդրումներ են պետք։ Ադրբեջանը նման մեծ ճանապարհ կառուցելու համար պետք է ռիսկի դիմի, իսկ դրա ապագան մշուշոտ է լինելու»։

Արմեն Վարդանյանը  նաև նշեց, որ ամենայն հավանականությամբ Հայաստանը  պետք է մեկ այլ ճանապարհ կառուցի, որը Քելբաջարով չի անցնի, և  ամենայն հավանականությամբ  դա տեղի կունենա։

Հետաքրքրվեցինք նաև՝ ինչքանով սա կարող է առնչվել նաև հայ-թուրքական սահմանին։ Մեր զրուցակիցը նշեց. «Հայ-թուրքական սահմանին   տեսականորեն կարող է առնչվել։ Թուրքիան տարիներ շարունակ նախապայման էր դրել Ղարաբաղից  ու ազատագրված տարածքներից զորքերը դուրս բերելու։ Հիմա շատ հարցեր կիսատ են մնում, որովհետև Թուրքիան ամեն ինչ չստացավ, իսկ իրենք ամեն ինչի դիմաց էին պատրաստ սահման բացել։ Մյուս կողմից  էլ՝ Հայաստանում շատերը այս փուլում կողմ չեն լինի սահմանի բացմանը՝ հաշվի առնելով Թուրքիայի բացասական դերը այս պատերազմում, Հայաստանը թուրքական ապրանքների ներմուծման մասով է արգելքներ դրել։ Այնպես որ, սրանք միայն գեղեցիկ նախագծեր են, անորոշություններ շատ կան։ Չեմ կարծում՝ կյանքի կոչվեն, կարճաժամկետ ապագայում գուցե տեղի ունենան, բայց երկարաժամկետի իմաստով՝ վստահ չեմ։ Մեկ կամ երկու տարի հետո նոր պատերազմ է լինելու, որովհետև այս իրավիճակը կողմերին չի բավարարում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում