Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Իրավիճակը սարսափելի է, բայց առաջին մեղավորը մենք ենք․ Վալերի-Աշխեն Գործունյան

Օրերս Ֆրանսիայի Հանրապետության Սենատը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ ընդունեց 305 կողմ, 1 դեմ և 30 ձեռնպահ ձայներով: Այսօր, սակայն,

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը չի ճանաչում Արցախի անկախությունը։ Այնուամենայնիվ, այս հայտարարությունը դեռ չի նշանակում, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից բանաձևը հավանության չի արժանանա։ Ըստ ամենայնի, ԱԺ նիստը կկայանա դեկտեմբերի երեքին։

Ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ԱԳ նախարարության հայտարարությունը դիվանագիտական ժեստ է, և չի բացառվում, որ Ազգային ժողովը նույնպես որոշի ճանաչել այն։

«Պառլամենտում պատգամավորներից շատերն իրենց շրջաններում ունեն հայ ընտրողներ, և հայկական լոբբին եթե այս անգամ էլ լավ աշխատեց, արդյունքը չի բացառվում, որ դրական լինի։ Այնպես որ, ԱԳ նախարարի ասածը դեռ որոշիչ չէ»,-ասաց նա։

Բացի այդ, այն հայերը, որոնք այս ընթացքում  հանդիպել են Էմանուել Մակրոնին, հասկացել են, որ Մակրոնը կողմ է բանաձևին։ Կան, անշուշտ, պատգամավորներ, որոնք  պրոթուրքական, պրոադրբեջանական դիրքորոշում ունեն, բայց նրանք մեծամասնություն չեն, և չի բացառվում, որ մեծամասնությունը կողմ քվեարկի։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման համար ճիշտ ժամանակն է, Գործունյանը նշեց, որ եթե, օրինակ, Ֆրանսիան ընդունի բանաձևը, մյուս եվրոպական երկրներն էլ կընդունեն.«Եվ շատ լավ կլինի, որ առաջինը Ֆրանսիան ճանաչի, հոգնել ենք տխուր և վատ լուրերից, չնայած հույս չունեմ, որ այդ ճանաչումը շատ մեծ բան կփոխվի»,-հավելեց նա։ Սփյուռքահայերը, նրա խոսքով, վրդովված են եռակողմ հայտարարությունից։

«Ես ինձ նվաստացած եմ զգում։ Իմ ընկերը՝ Մոնթեն, գրավեց Քելբաջարը, այսօր այն այլևս չկա՚։ Եվ ես չես կարող չմտածել, որ հայրենիք եմ կորցրել։ Իրենք էլ զենք չունեին, գրավում էին ազերիների զենքերը, ինչո՞ւ, ինչպե՞ս եղավ, որ կորցրինք այս ամենը, ինչո՞ւ 43 օր մեզ հուսադրեցին, որ հաղում ենք։ Եվ հիմա ես այստեղ ինչքան  ծանոթ հայ գիտեմ, մեկը չկա, որ չասի՝ գնացել էի դեղ առնեի, որ հանգստանայի, մարդիկ չեն կարողանում քնել։ Խոսքեր չկան»,-ասաց Գործունյանը՝ հավելելով, որ պետք է բացառել Հայաստանում ներքաղաքական բախումները։

«Ես անձամբ չեմ ուզում ներքաղաքական պատերազմ,  բայց էթիկայի տեսակետից, եթե դու պատերազմ ես կորցնում, դու պետք է հրաժարական տաս, եթե ուրիշ հաշիվ չկա, թող նշի ժամկետներ վարչապետը, որ ժողովուրդը հանագստանա, որովհետև դու կորցրել ես, ահռելի մեղավոր են նաև Սերժն ու Քոչարյանը, բայց պետք չէ, որ նրանք հետ գան, միևնույն ժամանակ դու կորցրել ես և դու պետք է հրաժարական տաս։ Եվ նորմալ էր , որ Պաշտպանության նախարարը հրաժարական տվեց, աննորմալ կլիներ, եթե մնար, պետք է հարգել ժողովրդին»,-ասաց Գործունյանը՝ հավելելով, որ իր համար հայրենիքի և մոր կորուստը նույ կերպ ծանր էր։

«Մարդիկ կան, որ ինձ են դիմել, որ իրենց տղան անհետացել է, ինձ են դիմում, որ ես մի բան անեմ, և եթե ծանոթ ունեմ Կարմիր խաչում, դիմեմ։ Հարց է առաջանում՝ բա կառավարությունը ո՞ւր է, ինչ է անում։ Շատ եմ ցավում այն ընտանիքների համար, որ ոչ մի լուր չունեմ, պատկերացնում եմ նրանց վիճակը։ Ես չեմ իմանում Ռուսաստանի շահերը, Թուրքիայի խաղերը, մենք այս մեծ խաղերը չենք իմանում, Էրդողանը գժվել է, ըստ երևույթին, Պուտինը հոգնել է և նորից հայերին կուտեն։ Ես շատ տպավորված էի 25 տարի առաջ  «Լը մոնդ»-ի մեջ գրված մի հադվածից, որտեղ հոդվածագիրը գրել էր, որ մի քանի տարի հետո Հայաստանից կմնա միայն Երևանը, 25 տարի իմ գլխում է մնացել, թե ինչու է նման բան գրել, և հիմա եմ սկսել մտածել գուցե նա ճիշտ էր, միայն Երևանը պետք է մնա։ Իրավիճակը սարսափելի է, բայց առաջին մեղավորը մենք են։ Որևէ մեկը մեզ պարտական չէ, մենք մեզ վրա պետք է հույս ունենանք»,-ասաց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում