Այն տանը, որտեղ ապրում ենք, փոխանակ փորձենք պահպանել և ավելի գեղեցիկ դարձնենք, ամեն նոր եկող դնում, ամբողջը քանդում է, փորձում է նոր տուն կառուցել. էդպես չի կարելի: այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բեմադրիչ, դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը:
«Ես ատում եմ հեղափոխությունները, որովհետև ես խորապես համոզված եմ, որ ինչպես Դոստոևսկին է ասում՝ անիմաստ է, նույնիսկ ամենաառաջադիմական հեղափոխությունը, եթե դրա պատճառով թափվել է գոնե մեկ երեխայի արցունք. ինձ համար անիմաստ է: Անգլիան բոլոր ժողովրդների վզին հեղափոխություն է փաթաթում, բայց իր երկրում երբեք հեղափոխություն չարեց»,-ասաց նա: